Ինչպես եք գնահատում, Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը։ Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա գնում է և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնում Եգիպտոսից անկախ երկիր։ Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն ու ամուսնանում Եգիպտոսի թագուհի Իսմիլի հետ։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։ Ո՞վ է դյութազներգության սիրելի հերոսը։ Ես շատ եմ սիրում «Սանասար և Բաղդասար» էպոսը։ Սասնա Ծռեր էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էհերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «ՍասունցիԴավիթ» և «Փոքր Մհեր»։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկթագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկիարքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարըորոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխածԿաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում էԲաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօրմեծանում և հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք ենսպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն–Ծամիհետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։ Մարդկային ինչ թուլություններ ուներ Դավիթը։ Ինձ թվում է, որ Դավիթի մարդկային թուլությունն այն էր, որ նա շուտ էր հմայվում: Նա ամսունացել էր Չմշկիկ Սուլթանինի հետ, իսկ հետո բաժանվեց և հրապուրվեց Խանդութով:
День: 4 ноября 2019
Էթիկան
Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ ։Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկայի հիմնական խնդիրները Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրըԿյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրըԱրդարության հիմնախնդիրըՊատշաճության հիմնախնդիրը Էթիկական արժեքների դասակարգումը Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը):