Ինչ է պետք երջանիկ լինելու համար

Իմ կարճատև կյանքի ընթացքում արդեն հասցրել եմ շատ անգամներ մտածել ազատության մասին ու իմ պատկերացումների մասին բարձրաձայնել: Ներկա օրերում ազատությունը բոլորին մտահոգող հարց, միևնույն ժամանակ՝ շատերին գործողությունների մեծ ազատություն տվող «պատրվակ» է: Նոր հազարամյակի ու նոր դարի հետ ծնված, շատերը ազատության նոր պատկերացումներ «ստեղծեցին», որոնցով փորձում են արդարացնել ամենաթողություն պահանջող իրենց վարքագիծը: Ազատությունն ինձ համար կյանքից էլ թանկ է։ Ազատությունը մարդու համար պարզապես անհրաժեշտություն է։ Եթե ապրում ես անազատության մեջ, ապա ապրելդ պարզապես իմաստ չունի։ Ինչպես կնդանիներին է սխալ պահել անազատության մեջ, քանի որ նրանց տեղը բնությունն է, այնպես էլ մարդուն չպետք է զրկել իր ազատությունից։ Յուրաքանչյուր մարդ պետք է ազատ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով և մտքով։