Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթը դեռ մանկուց ուժեղ մի հսկա էր, բայց շատ միամիտ ու բարի: Նրանից վախենում էին նույնիսկ գազանները: Նրա ոտքեին չէին դիմանում երկաթյա տրեխները: Դավթին ոչինչ պետք չէր նա միայն ուզում էր խաղաղ ապրել իր հոր տանը՝ Սասունում: Սասունցիները վախենում էին Մսրա Մելիքից ու նրան ամեն տարի հարկ էին վճարում քառսուն կույսեր, քառսուն կոլոտ կին, քառսուն բոյով և շատ ոսկի:

Մսրա Մելիքը նույնպես շատ ուժեղ էր ու ինքնավստահ, բայց հոգու խորքում նա նենգ էր ու վախկոտ: Մելիքը իր էությամբ բռնակալ էր: Նա չափազանց հեռուն գնաց:

Երբ եկել էր յոթ տարվա հարկը վճարելու օրը Մելիքը մարդիկ էր ուղարկել Սասուն հարկի հետեվից: Դավիթը հրաժարվեց հարկը տալ ու գնաց Մելիքի մոտ: Նա առաջարկեց կռվել Մելիքը համաձայնվեց մի պայմանով ՝ ինքը պիտի առաջինը խբեր: Երեք անգամ մելիքը զարկեց, բայց չկարողացավ սպանել Դավիթին: Երբ եկավ Դավիթի հերթ,Մելիըմի փս փորեց մտավ մեջը ու ծածկվեց քառասուն ջաղցի քրով այդ ժամ նրա մայրն ու քույրը խնդրեցին առաջին երկու զարկերը իրենց բաշխել: Դավիթը մեկ զարկով երկու կես արեց մելիքի հսկա մարմինը: Մելիքի զորոը լեղապատառ եղավ, իսկ Դավիթը հասկանալով, որ նրանք աղքատ հողագործներ են բաց թողեց նրանց:

Սասնա Ծռեր/էպոս/

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ սեղծագործություն է, որտեղ արտահայտվում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունը։«Սասնա Ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները։ «Սասնա Ծռերը» առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, որհ 1874 թվականին տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի Դուռ» վերնագրով։ Երկրորդ տարբերակը գրի է առել Մանուկ Աբեղյանը,որը 1878 թվականին տպագրվել է «Դավիթ և Մհեր» վերնագրով։ Էպոսում նկարագրվում է 80-10-դդ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։ Էպոսը բաղկացած է չորս ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր»։ Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի և թոռ են։ Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի հերոսներին։ Հայ գրողներից էպոսը մշակել են՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։ 1939 թվականին նշվեց էպոսի հազարամյակը, որտեղ էլ էպոսի 60 տարբերակներից կազմվեց այսօրվա բնօրինակը։ 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում «Սասնա Ծռեր» վիպերգը գրավեց առաջին տեղը։

ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ(ԲՈՒՄԵՐԱՄԳ)

Այս պատմվածքը ընկերության մասին էր, ընկերության գաղափարի, փոքրիկ տասներկու ախպերիկների, Ծիպոյի, Էդոյի, Տիկոյի և այլ ախպերիկների մասին էր և վերջապես բումերանգի մասին էր։ Կարծում եմ, որ այս պատմության վերնագիրը բումերանգ է, որովհետև պատմությունը սկսվեց ու ավարտվեց բումերանգով։ Սկզբում տասներկու ախպերիկներից մեկը մի գծագիր էր բերել բումերանգի և նրանք բոլորով միասին մի բումերանգ պատրաստեցին, մի սիրունիկ, բայց մի քիչ անհաջող բումերանգ, հետո տասներկու ախպերիկներն իրենց ձեռքերի վրա վերքեր են արել հետո աղ են ցանել վերքերի վրա, այդպես հավերժացնելով նրանց ընկերությունը։ հետո նախաբան ընկերության մասին, ինչպես է հեղինակը լաց եղել պապի արած արտահայտության համար, ինչպես է նեղվել ընկերոջ տատի ասածների համար, հեղինակի համար ընկերությունը հավերժ է և մարդն առանց ընկեր չի կարող ապրել։ Ընկերության մասին իր նախաբանին հաջորդում է պատմության ընթացքը, Ծիպոն գնաց, Ծիպոն էր բումերանգի գծագիրը բերողը, Ծիպոն էր բոլորին ուրախացնողը նեղ պահին, Ծիպոն էր՝ գնաց, գնաց Ավստրալիա, պարուսույց է ուզում դառնալ, հետո Հայրենիքի կարոտը կխեղդի և ետ կգա Հայաստան և բոլոր լրատվամիջոցները կգրեն և կխոսեն այն մասին, թե Ծիպոն եկել է երկու շաբաթով մասթերքլաս անցկացնելու, այդպես էր մտածում Ծիպոն։ Ընկերները նեղված էին, եթե ասեմ կյանքը առանց Ծիպո կանգ առավ, սուտ կլինի: Բայց որ մի գունեղ երանգ կամ թե մի պար մեր կյանքի ներկապնակից պակասեց, կասկած չկա, այսպես էր հեղինակը ներկայացրել ընկերության ցավը։ Անցան տարիներ, ընկերների ձեռքերի սպիներն անհետանում էին, դրանց հետ մեկտեղ անհետանում էր ախպերիկների կարոտը։ Հեղինակը զանգ ստացավ Ծիպոյից, Ծիպոն ասաց, որ գալիս է, բոլորին բումերանգ է բերել, Ծիպոն մեր հեղինակին ասել էր թե՝ միայն դու գիտես, անակնկալ եմ անելու, Ծիպոն բոլորին հատ հատ զանգել էր և բոլորին նույններ ասել։ Բոլորն օդակայանում սպասում էին Ծիպոյին, Ծիպոն միայնակ կանգնած էր օդակայանում, նայել էր ձեռքի սպիին, որն այլևս չկար, օդակայանի մեջտեղում մի պար էր պարել, Հետո մոտեցել եր տաքսու վարորդին ու հարցրել.
– Վարպետ, ընկերության մասին ի՞նչ կասես:
– Ընկերությունն անմահ է,- առանց երկար-բարակ մտածելու կամ ձայնը դողացնելու շշել էր վարորդը:
– Դե ուրեմն, քեզ տասնմեկ բումերանգ եմ նվիրում, իսկական, աբորիգենի սարքած: Շպրտելուց զգույշ կլինես ճակատիդ չխփի:
– Ախպեր հավեսդ չունեմ, ասա ու՞ր ենք գնում:
– Քշի հետ, դեպի Սիդնեյ:

Այս պատմությունը հետաքրքիր էր ինձ համար, թեև կարդալուց խառնաշփոթ էր իմ գլխում, բայց ինձ դուր եկավ։ Այս պատմությունը մի քիչ անհասկանալի էր, այսինքն ես չեմ հասկանում թե այս պատմությունով հեղինակն ինչ էր ուզում ասել։ Գուցե ընկերությունը հավերժ չէ, գուցե ժամանակն ու հեռավորությունը բաժանում են մարդկանց։ Ես այդ պատմության մեջ շատ հետաքրքիր բան գտա ինձ համար։《 Տասներկու տարեկանում, երբ կյանքի անիմանալի հանելուկների բացահայտման միակ հուշարարը սիրտն է, նման բաները դժվար է ըմբռնել:
Նույնիսկ հիմա, երբ կյանքիս կեսը, գուցե շատը ապրել եմ, շատ բաներ չեմ հասկանում: Միտքս լարում եմ, ճակատս կնճռոտում ու վերջում էլի ականջս թեքում սրտիս զարկերի կողմը:》 Այս տողերով հեղինակն ուզում է ասել, որ միայն գիտելիքով ու խելքով չես կարող կյանքի խնդիրները լուծել, պետք է լսել սրտին, սրտով ավելի հեշտ է և ավելի արդյունավետ է լուծել կյանքի խնդիրները։ Սիրտը մեզ համար միշտ ճիշտ որոշումներ կկայացնի, անգամ եթե արդեն շատ բան գիտես, միևնույնն է սիրտն է սրատես։ Այս տողերի հետ կարող եմ կապել նաև փոքրիկ Իշխանի հանճարեղ նախադասությունը, 《ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է սրատես》այսինքն կյանքում կարևոր բաները միայն սրտով կարող ես տեսնել, հետևաբար սիրտն է լավագույն հուշարարը կյանքի հանելուկներն ու խնդիրները լուծելու համար

Գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Վարդ/գույն/նկար
ծաղիկ/զարդ/քանդակ
լուր/գիր/սեղան
լեռ/շղթա/կապ
ճերմակ/հեր/արձակ
քանդակ/գործ/ընկեր

2. Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով-խռովկան
խոտոր-անխոտոր
երերուն-աներեր
տարակուսելի-անտարակույս
արտաքուստ-ներքուստ
անզարդ-զարդարուն
ամոթխած-անամոթ
աղմկոտ-անաղմուկ
արատավոր-անարատ
քաղցրահամ-դառնահամ
ընչատեր-ընչազուրկ
թեթևաբարո-ծանրաբարո

3. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Թյուր-սխալ,ճիշտ
շնորհալի-տաղանդավոր,անտաղանդ
նուրբ-քնքուշ,կոպիտ
անաչառ-արդար,աչառու
երախտագետ-երախտապարտ,ապերախտ
անդորր-հանգիստ,անհանգիստ
անաղարտ-մաքուր,պիղձ
պարկեշտ-համեստ,անպատկառ
ահռելի-վիթխարի,փոքր
հանդուգն-համարձակ,երկչոտ
փութաջան-ջանասեր,ծույլ
խրթին-դժվար,հեշտ,դյուրին,մատչելի

Նախածանցներ

Բառի սկզբին ավելացող մասնիկը նախածանցն է,որը բառին տալիս է նոր իմաստ։Հայերենում նախածանցները ի տարբերություն վերջածանցների քիչ են։

ան-անտուն,անգործ
ապ-ապօրինի,ապուշ
դժ-դժբախտ,դժգույն
տ-տհաս,տգեղ,տհաս
չ-չբեր,չտես,չխոսկան
անդր-անդրշիրիմ,անդրծովյան
առ-առօրյա,առօրեական
արտ-արտասովոր,արտագրել
բաց-բացասական,բացականչություն
դեր-դերբայ,դերանուն
ենթ-ենթակա,ենթադրություն
հակ-հակադարձել,հականիշ
հար-հարանուն,հարատև
համ-համանուն,համահունջ
ընդ-ընդդեմ,ընդդիմադիր
ներ-ներգաղթ,ներշնչում
ստոր-ստորերկրյա,ստորադաս
վեր-վերգետնյա,վերադարձ
տար-տարբերել,տարօրինակ
տրամ-տրամաբան,տրամագիծ
փոխ-փոխարքա,փոխանցել
թեր-թերուս,թերմարդ

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել -ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկավելուկթզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկխղճուկ, արջամուկ, հեղուկթևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ,ջերմուկխենթուկ, քաշքշուկ:

Բառաշարքում ընդգծել -ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, մշկահոտ, ստորոտնավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտբամբասկոտյուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել -որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդդահուկորդգնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդմիջնորդ, ռեկորդ, պակասորդորսորդ, գարնանահորդ, վարորդերրորդ:

Բառաշարքում ընդգծել -ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակդռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակվրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, սահնակ:

Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
փայտագործ վարպետ-ատաղձագործ
գինի մատուցող-մատրվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-մահիկ
ծառաբնի խոռոչ-փչակ
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարտ
գազանի բերան-երախ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր հաղորդող-գուժկան
տաք, այրող քամի-խորշակ,սամուն
քաղաքամերձ բնակավայր-արվարձան
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ

Ուղագրական աշխատանք

Տրված բառերում գտնել ուղղագրական սխալները և ուղղել: Միջօրեական, ակնհայտ, երևութական, հանդիպակաց, վերարկուի, խարխափել, խորթանալ, տաղտկալի, տախտակ, անբասիր, որևէ, երբևիցե, արքայորդի, երբեք, երփնաթույր, նախկին, վեհապանծ, քմահաճ, աղբյուր, վառվռուն, դարպաս, բևեռային, խավիար, խորազնին, գիշերօթիկ, անօթևան, սաղարթախիտ, ոսկեվազ, ամբարտավան, ակընդետ, դեղնազօծ, ուղևոր, խճուղի, պատշգամբ, էական, դշխուհի: Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները և գրել դրանց անհնչյունափոխ ձևերը: Շիկանալ-շեկ, գթասիրտ-գութ, գիրություն-գեր, կուտակել-կույտ, իջվածք-էջ, ընձառյուծ-ինձ, թխպոտ-թուխպ, ձուլագործ-ձույլ, սնափառ-սին, բքախեղդ-բուք, ածխահատ-ածուխ, չվերթ-չուվ, ուղղակի-ուղիղ, բուժում-բույժ, ուղեվարձ-ուղի: Բառաշարքում ընդգծել բարդածանցավոր բառերը: Ինքդ գրիր 5 բարդածանցավոր բառ: Մրգառատ, մարզպետարան, ընդդիմախոս, անգործություն, ձերբակալություն, ապօրինի, տնտեսագետ, աստվածահաճո, տանտիրուհի, համամարդկային, նվազագույն, աշխարհայացք, առաջնակարգ, համազգային: Բառաշարքում ընդծել համածանցավոր (նախածանց և վերջածանց ունեցող) բառերը: Չխոսկան, վերահսկիչ, գերեվարություն, մակագրություն, տարակարծիք, ազգակցական, ուխտագնացություն, հակակրանք, վերաբացում, համտեսում, անդրբևեռային, հակաօդային, ակնաբուժարան, արտահագուստ, առափնյա:

Գործնական աշխատանք

Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ձ. 1) ար-ակ, բար-ր, փո-խ, ընթա-ք 2) ար-ունք, դեղ-ան, փոր-, ար-ան 3) բար-, դեր-ակ, հար-ակվել, դաղ- 4) դեղ-անիկ, պախուր-, օ-աձուկ, վր-ին2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ. 1) զմրու-տ, դրա-տ, դե-ձ, ա-քատ 2) կ-տար, պանդու-տ, վա-ճան, գա-տնի 3) բա-տ, թ-կի, բո-կ, խրո-տ 4) սանդու-ք, խե-դել, շա-կապ, ե-բայր 3. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ր. 1) քաշկ-տել, փա-թամ, հու-թի, քա-ասուն 2) ա-թուն, ա-համարհել, կ-ծել, եղե-ական 3) կոխկ-տել, կտ-տել, պա-կել, գ-գիռ 4) մ-մուռ, բա-բառ, գա-նուկ, խ-ճիթ4. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ. 1) մեղմ-րոր, հանր-գուտ, ոսկեզ-ծ, ան-դ2) այս-ր, ան-թ, օրեց-ր, առ-ղջ 3) ապ-րինի, օրըստ-րե, վատ-որակ, հայ-րդի 4) բար-րակ, արագ-տն, ամեն-րյա, պարզ-րոշ5. Ո՞ր բառում տողադարձի սխալ կա. 1) կըրկ-նել 2) դասա-գըրքեր 3) արագ-ընթաց 4) ար-դյոք 6. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են միասին գրվում. 1) քաջ (առողջ), փութ (եռանդ), աս (ու) լիս, տարե (ց) տարի2) քարոզ (արշավ), տեղից (տեղ), հետ (կանչել), թել (ասեղ) 3) տուն (տեղ), փոխ (զիջում), կրակ (մարիչ), ձայն (ծպտուն) 4) ժամ (պատարագ), թոռն (որդի), գլուխ (հանել), ծովից (ծով) Ո՞ր շարքի բառերի և բառակապակցությունների բոլոր բաղադրիչներն են մեծատառով գրվում. 1) Մազե Կամուրջ, Գևորգյան Ճեմարան, Երևանի Պետական Համալսարան, Մեծ Մասիս 2) Ավարայրի Դաշտ, Հրազդան Գետ, Խոսրով Կոտակ, Սարդարապատի Ճակատամարտ 3) Դավիթ Անհաղթ, Նոր Գետիկավանք, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն4) Անանիա Շիրակացի, Ամերիկացի Ճանապարհորդ, Ռշտունյաց Նախարար, Ալպյան Լեռներ8. Ո՞ր բառում ի ձայնավորի հնչյունափոխություն կա. 1) հոգյակ2) սիրել 3) առվակ 4) մատենագիր9. Ո՞ր բառում է շեշտը դրվում վերջին վանկի ձայնավորի վրա. 1) գրել տալ 2) ովևէ 3) երազ4) գուցե10. Ո՞ր նախադասության մեջ բառագործության սխալ կա. 1) Այդ պչրուհին բոլորին գերել էր կարմրահեր վարսերով: 2) Աշխարհի բոլոր ծագերում նա երջանկություն փնտրեց, բայց չգտավ: 3) Հենց որ ստացան այդ լուրը, ամրոցի բնակիչներն իսկույն խռնվեցին պատանու շուրջը: 4) Քամին փռփռացնում էր նրա մաշված չուխայի փեշերը:11. 5-րդ դարի պատմիչներից ո՞վ է անդրադարձել հայկական առասպելներին ու վիպերգերին. 1) Մ. Խորենացի 2) Փ. Բուզանդ 3) Ղ. Փարպեցի 4) Ագաթանգեղոս Միջնադարի ո՞ր բանաստեղծն է համարվում անձնական քնարերգության սկզբնավորողը. 1) Նահապետ Քուչակ 2) Շնորհալի 3) Գրիգոր Նարեկացի 4) Ֆրիկ13. Մ. Նալբանդյանի ո՞ր ստեղծագործությունից է բերված հատվածը. Ներկա օրերում այլ ի~նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին Արյու´ն ու կրա´կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին: 1) «Վազող ջրին» 2) «Ազատություն» 3) «Իտալացի աղջկա երգը» 4) «Մանկության օրեր»14. Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է բերվածը. Բերանն արնոտ Մարդակերը էն անբան Հազար դարում հազիվ դառավ մարդասպան: Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար, Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան: 1) հանելուկ 2) քառյակ 3) խաղիկ 4) բանաստեղծություն15. Ո՞վ է «Մերոնք» շարքի հեղինակը. 1) Ավ. Իսահակյան 2) Հ. Թումանյան 3) Դ. Դեմիրճյան 4) Ս. Զորյան Ո՞ր հեղինակի ո՞ր գործից է բերված հատվածը. … Աշակերտները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասարար, ժառանգությունից փախչող: Զինվորականներն անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, թուլամորթ, հելուզակ… 1) Ֆրիկ. «Գանգատ» 2) Շնորհալի «Ողբ Եդեսիո» 3) Խորենացի. «Ողբ» 4) Սայաթ-Նովա. «Արդար դատե»17. Ո՞ր շարքի բոլոր բանաստեղծություններն են սոցիալական թեմայով. 1) «Հոգեհանգիստ», «Գութանի երգը» 2) «Բարձրից», «Հայոց վիշտը» 3) «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում» 4) «Հին օրհնություն», «Խրճիթում»18. Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ. ա) Գուզիմ թըռչի բըլբուլի պես, բաղերումեն բեզարիլ իմ բ) Դովլաթն էհթիբար չունի, յիփ օր կերթա իր շըքարով գ) Աշխարհըս միզ մնալու չէիմաստնասիրաց խաբարով դ) Լավ մարթն էն է գլուխը պահե աշխարհումըս էհթիբարով 1) գ, ա, բ, դ 2) գ, դ, ա, բ 3) բ, դ, գ, ա 4) բ, ա, գ, դ19. Գր. Նարեկացու ո՞ր տաղից է բերված հատվածը. Ի համատարած ծովէն Պղպջէր գոյնն այն ծաղկին, Երփին երփնունակ ծաղկին Շողշողէր պտուղն ի ճղին: 1) «Տաղ հայտնության» 2) «Տաղ հարության» 3) «Տաղ վարդավառի» 4) «Տաղ ծննդյան» 20. Գրական ո՞ր ուղղության ներկայացուցիչներից է Գր. Զոհրապը. 1) կլասիցիզմ 2) ռոմանտիզմ 3) ռեալիզմ 4) սիմվոլիզմ

Դեկտեմբերյան նախագծեր Ամանորյա ֆիլմեր

Ամանորյա այս իրարանցման մեջ ոմանք խմում եմ, ոմանք նրբաբլիթներն են վերջապես ուտում, ոմանք էլ այցելում ծանոթ-բարեկամներին՝ սիրելի ու ոչ այնքան։ Կան նաեւ մարդիկ, ովքեր նախընտրում են փակվել սենյակում, վերցնել տաք թեյը կամ կես բաժակ գինին ու բացել ամանորյա հին ու նոր ֆիլմերի ցանկը։ Հենց այս խմբի համար առանձնացրել ենք մի քանի ֆիլմեր, որոնք կարելի է դիտել տոներին։

8. «Նոր տարվա նամակները»

christmas-mail-2010-_150209-fli_1386242471

Ֆիլմ-հեքիաթ, բարի ու հրաշքներով լի, որը կարելի է դիտել երեխաների հետ։  Ֆիլմի հերոսներն աշխատում են նամակների առաքման ծառայությունում, ստանում երեխաներից նամակներ ու Ձմեռ պապի անունից պատասխանում դրանց։

Հայոց լեզու և գրականություն

Հայոց լեզու,Գրականություն

Ես փորձառու վարորդ եմ, բայց ամեն անգամ բելգիական արագընթաց մայրուղու վրա սրտիս տրոփյունը աշխուժանում է: Արյունը խուժում է գլուխս, հայացքս թափառում է աջուձախ, ու միտքս ենթագիտակցորեն փնտրում, բայց այդպես էլ չի գտնում ճանապարհի անվտանգության եզրագոտու վրա հաստատակամ քայլող այն մարդուն, ում վիճակվելու է շարժել եվրոպաներում քարացած խիղճս: Մի փոքր սպասենք, շուտով աչքերս լույսով կողողվեն, միտքս կպարզվի ու կամաց-կամաց եզրագոտու վրա կնշմարվի խորհրդավոր ճամփորդի ուրվագիծը: Լավ կլինի, որ նա ունենա սասունցու սրածայր բեղեր, զվարթ ժպիտ ունենա ու մի քիչ էլ խենթ լինի: Երբ արյունս խաղա, կկանգնեմ ու կփորձեմ խոսք ու զրույցի բռնվել հետը: Կփորձեմ հասկանալ, թե ուր է գնում նպատակասլաց ու խրոխտ քայլերով: Հայտնի հեռուստատեսային հաղորդման ասած՝ ի՞նչ է կորցրել այս օտար-ամայի ճամփեքի վրա: Նա կասի, թե գնում է այնտեղ, ուր սիրտն է ուզում, և ոչ ոք, լինի արյունակից հարազատ, թե ոստիկանական սպա, չի կարող կանգնեցնել այդ հաղթական ընթացքը: Գուցե վերջում, երբ համոզվեմ, որ վեր ոլորած բեղերը բռնած ճանապարհից շեղվելու հույս չեն ներշնչում, զգուշացնեմ, թե այս եզրագոտին նախատեսված չէ հասարակ մահկանացուների զբոսանքի համար, ու որքան էլ նպատակը վեհ ու քայլը խրոխտ՝ կարող է վտանգավոր լինել կյանքի և առողջության համար: Գուցե փորձեմ համոզել, որ իրականում այն ոչ մի տեղ չի տանում, լավագույն դեպքում՝ մի մոռացված փակուղի, և պետք չէ սին պատրանքներ տածել: Բայց խորհրդավոր ճամփորդը անդրդվելի կմնա: Ես կմիանամ նրան, աչքով կանեմ ու կառաջարկեմ, որ հետս գա: Կբացատրեմ, թե կյանքը որքան հրաշալի է, ու ինչքան լավն է բելգիական գարեջուրը: Հետո, երբ աչքերի մեջ հարազատ ցոլքեր նկատեմ՝ կհրավիրեմ մեկ գավաթ գարեջուր ըմպելու: Ու ինքն էլ ժպիտիս մեջ հարազատ երանգներ որսալով կհամաձայնի՝
– Գնացինք:
Ամեն բացվող օր ավելի լավն է, քան երեկվանը: Ի հեճուկս անձրևի, վաղն արևն ավելի պայծառ է շողալու, ու մայրամուտին մենք առանց դույզն ինչ ափսոսանքի երկնակամարից այնկողմ ենք ճանապարհելու անցած օրվա հիշարժան ակնթարթները: Ի հեճուկս աշխարհի կործանումը գուժող մարգարեների, այն հողը, որի վրա կոչված ենք քայլելու վիճակագիրների կանխատեսմամբ մեզ հասանելի տասնհինգ հազար օրերին, չի երերալու: Հակառակը՝ ոտնաթաթի ամեն հպումից հողն ավելի է կարծրանալու: Այդ հողը մեզ գարի է պարգևելու, ու բելգիական հնամենի օրդենի վանականները իրենց խորունկ նկուղներում դարերով փայփայվող բաղադրագրերով եփելու են երանելի գարեջուրը՝ որպես բելգիական հրաշքի անվիճելի ապացույց։ Այն հարյուր օրերին, որ դու ապրելու ես այստեղ՝ Բելգիայում, մենք որպես նորընծա բարեկամության յուրօրինակ մերան ամեն օր կաթիլ առ կաթիլ ըմբոշխնելու ենք հարյուրավոր գարեջուրներից մեկը, ու ամեն օր դու ասելու ես, որ այս մեկը հաստատ անկրկնելի էր ու ավելի լավը, քան նախորդ օրվանը:
– Իհարկե երեկվա գարեջուրը հոյակապ էր, բայց այսօրվանն ուրիշ է:
– Իսկ երեկ չէ առաջին օրվա մասին ի՞նչ կասես,- կհարցնեմ ես:
– Իսկապես, դա էլ հրաշալի էր,- կհաստատես դու:
– Տասնմեկերորդ դարից նույնությամբ եփում են,- կվկայեմ ես:
– Դե, հայերի հետ համեմատ լրիվ նորածին են,- կժպտաս դու:
– Մեր գարեջուրն այնքան հին է, որ վաղուց թթվել է,- կսրամտեմ ես:
Վերջում մենք կխճճվենք, քանի որ կպարզվի, որ այդ օրվա գարեջուրը, որ դառը համ ուներ, երեկվանից լավն էր, սակայն նախորդ օրվանը, որ մի փոքր թթվաշ էր, ավելի լավն էր, քան այսօրվանը, որ քիչ քաղցրահամ էր: Մենք կխճճվենք ու կմնանք բելգիական գարեջրի առեղծվածը բացահայտելու կես ճանապարհին:
– Այս հանելուկը լուծելու համար պետք է Բելգիայում ծնված ու մեծացած լինես և ամենակարևորը՝ կաշկանդված չլինես ազգային գաղափարախոսության զրահով,- կփորձեմ հումորի շղարշի տակ քողարկել միտքս։
– Մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ենք գարեջուր արտադրել, ապացուցված փաստ է,- կպնդի նա:
– Ցավոք, ավելի ուշ բելգիացիները գողացել են բաղադրատոմսը ու զրկել մեր խեղճ ժողովրդին հեղինակային իրավունքից,- կհեգնեմ ես:
Ես չգիտեմ, թե հայերը ամրոցներն ինչ նպատակով են կառուցել, բայց մի ցնդած բելգիացի պատմաբան մոլեռանդորեն ապացուցել է, որ բելգիական բերդերի ամենակարևոր առաքելությունը գարեջուրը պաշտպանելն է եղել, բան է թէ՝ հանկարծ ոչ մի թշնամու քիմք չարժանանա այդ սուրբ հեղուկի մոգական համուհոտին: Այդ պատմաբանը վստահեցրել է, որ Գենտի միջնադարյան բերդը պատմության ընթացքում մեկ անգամ է գրավվել, այն էլ համալսարանի ուսանողների կողմից, երբ բելգիական իշխանությունները բարձրացրել են գարեջրի գները: Ասում են գարեջրի անուրանալի պատմական առաքելության մասին ատենախոսության պաշտպանությունն անցել է շռնդալից ծափողջյունների ներքո, բայց գիտական հանձնաժողովը գնահատել է այն որպես գեղավեստական երկ, թեև չի կողմնորոշվել ժանրի հարցում: Իսկ հանձնաժողովի ամենաանբարյացակամ անդամը նույնիսկ առաջարկել է հոգեբույժ հրավիրել, բայց առաջարկը բարեբախտաբար մերժվել է: Այդ հանճարեղ գիտնականը հետագայում մահացել է հարբեցողությունից, բժշկական ախտորոշմամբ՝ գարեջրի չարաշահման պատճառով առաջացած լյարդի հյուսվածքների քայքայման հետևանքով։
Մինչ իմ բարեկամին պատմում եմ այս կեսկատակ-կեսլուրջ պատմությունը, նա չի կարողանում զսպել հիացմունքը.
– Այ նա էր իսկական բելգիացին, հայրենիքի իրական նվիրյալը:
– Դրա համար էլ գլուխը կերան, ինչ գարեջուր, ինչ բան,- շարունակում եմ հոգու հետ խաղալ:
– Այսպես որ շարունակվի մենք էլ մեր գլուխը մի օր կուտենք:

Պետք չէ զարմանալ: Երբ մի քաղաքական ապաստանյալ ու մի խենթ սասունցի օտար ամայի ճամփեքի վրա հանդիպում են, այսպիսի տարօրինակ պատմություններ են ծնվում կորսված հայրենիքի, գարեջրի ու հարյուրօրյա մրցավազքի մասին: Այս տարօրինակ պատմության տրամաբանությունը հուշում է, որ հարյուրերորդ օրը կլինի գլխավոր եզրափակիչը, ֆրանսերեն ասած՝ Գրանդ Ֆինալը, ու մենք հպարտորեն՝ որպես թշնամուց խլված ավար մեր գլխավերևում կպահենք մրցանակը։ Այն կլինի Բելգիայի ամենագողտրիկ վանքում թորված մի հնամենի հեղուկ՝ ամփոփված չեմպիոնական գավաթի մեջ: Բայց մինչ այդ մեր հերոսը ժանրի կանոնին համահունչ պիտի վեր ոլորի բեղերի ծայրերը ու ժամանակ առ ժամանակ հայտնվի բելգիական արագընթաց մայրուղու վրա:

– Պարոն, այստեղ՝ մայրուղու վրա մի մարդ է քայլում, որ երևի Ձեր հայրն է: Ֆրանսերեն լավ չի խոսում, մենք ունենք լրջագույն կասկածներ, որ ուզում է վերջ տալ կյանքին,- հեռախոսիս ընկալուչի մեջ ահազանգում է բելգիական ոստիկանության սպան:
– Եթե աում է իմ հայրն է, թող այդպես լինի: Եթե ժպտում է ու զվարթ քայլում, դժվար թե կյանքին վերջ տա պարոն ոստիկան:
– Խնդրում եմ նրան համոզել, որ մեզ հետ գա, մենք նրան կտեղափոխենք անվտանգ գոտի,- առաջարկում է ոստիկանը,- այլապես պիտի հոգեբույժ հրավիրենք:
– Հոգեբույժի կարիք չկա, մի գավաթ գարեջուր հյուրասիրեք, կանցնի-կգնա,- կատակում եմ ես,- ամեն դեպքում զգույշ կլինեք, ոստիկաններին առանձնապես չի սիրում:

Նրան կտեղափոխեն անվտանգ գոտի, ու երեկոյան նորից կսկսվի անվերջանալի բանավեճը հայ և բելգիացի ժողովուրդների ազատագրական պայքարում գարեջրի ունեցած դերի ու ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների մասին:
– Այ մարդ, էս կարո՞ղ է Էրգրի ճամփան էիր բռնել,- կկատակեմ ես:
– Պարզապես աչքս բռնեց սլաքը ու գնաց,- կարդարանա նա,- սարքեցիք պատմություն:
Հետո կեսկատակ֊կեսլուրջ կավելացնի.
– Էրգիրը որ մնար ու Էրգրի ամեն մի գյուղ մի գարեջուր արտադրեր, մենք կփրկվեինք: Ամրոցներ կկառուցեինք խորամանկ բելգիացիների նման, ու ոչ մի շուն֊շանորդի չէր համարձակվի աչք տնկել մեր բերք ու բարիքին։ Բելգիացի պատմաբանը ուղղակի հանճար է եղել:
Ինչ մեղքս թաքցնեմ, գարեջուրը հրաշալիորեն օգնում էր ինձ զարդարելու այն հարյուր օրերից յուրաքանչյուրը, որ խոստացել էի իմ հայրենակցին: Երևակայությունս գարեջրից այնկողմ չէր անցնում: Կամ գուցե քաղաքական ապաստանյալի իմ մեղքն էի քավում հայրենիքի հանդեպ: Միայն մի անգամ շեղվեցի ու գարեջրատուն հրավիրելու փոխարեն տարա Սաֆարի՝ բելգիական ամենահայտնի արգելանոցը: Մեզ քսան եվրոյի դիմաց ապակե վանդակի մեջ տարան անտառի խորքն ու ցույց տվեցին ազատության մեջ վազվզող առյուծներին: Երբ վերջում զարմանքի ու արած գործի հանդեպ գնահատանքի ակնկալիքով հարցրեցի կարծիքը, նա քամահրանքով ասաց.
– Որքան հասկացա, ոչ թե մենք էինք գնացել առյուծներին տեսնելու, այլ մեզ էին տարել առյուծներին ցույց տալու՝ նրանց մշակութային պահանջմունքները բավարարելու մարդասիրական նկատառումով: Հազար ափսոս մեր քսան եվրոն:
Այդ այցելությունը բացահայտեց, որ իմ խորհրդավոր ընկերը ոչ միայն երազող կամ մոլորված ճամփորդ է, այլև՝ հրաշալի գրող։ Առյուծների այցի գիշերն էլ հենց գրեց բելգիական Մոնիկա կատվի ու իր բելգուհի տիրոջ մասին հայտնի պատմվածքը: Պատմվածքում պատկերել էր, թե բելգուհին ինչպես է ամբողջ օրը անիմաստ սանրում իր կատվին: Վերջում էլ այդ երևույթը բացատրել էր թշնամի չունենալու հանգամանքով: Այսպես որ շարունակվի մենք էլ տուրք կտանք եվրոպական արժեքներին ու առավոտից իրիկուն կատու կսանրենք։
Երբ կյանքը հետաքրքիր է, ժամանակն անցնում է ակնթարթի պես: Կարծես երեկ էր, որ ճամփեզրին նկատեցի ընկերոջս: Իսկ այսօր արդեն լրանում է հարյուրերորդ օրը, ու մենք հանդիսավորությամբ պատրաստվում ենք պատմության գիրկն ուղարկել բելգիական հարյուրերորդ գարեջուրը: Բայց դու դու չէիր լինի, եթե ամեն ինչ հարթ ընթանար ու մենք պարզապես բացեինք գարեջրի շիշը ու ագահորեն կլանեինք կենարար հեղուկը, ինչպես վայել է իսկական գարեջրասերներին: Վերջում էլ իմիջիայլոց տմբտմբացնեինք գլուխներս ու եզրակացնեինք՝ «Իհարկե, ոչ մի կասկած չկա, սա լավագույն գարեջուրն է»: Դու դու չէիր լինի, եթե չանեիր քո քայլը, ճիշտ այնպես, ինչպես վայել է իսկական խենթերին: Դու դու չէիր լինի, եթե չգժվեիր ու չհրաժարվեիր խմել վերջին ըմպանակը՝ որոշումն արդարացնելով «Քանի որ այս չխմած գարեջուրը լավագույնն է, այն պետք է գնա Հայաստան ու դառնա Էրգրի վերածննդի խորհրդանիշը» տարօրինակ պատճառաբանությամբ:
Այդ օրվանից սրածայր բեղերով բարեկամիս այլևս չտեսա։ Կան մարդիկ ում հիշելիս փորձում եմ հետ նայել, բայց չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև գիտեմ, որ դեռ հանդիպելու ենք՝ դատարկելու կիսատ մնացած ըմպանակը։
Իսկ գուցե ոչ մի մայրուղի ու անվտանգության եզրագոտի էլ չի եղել: Գուցե ցավը երևակայության բարեկամն է, ոչ թե՝ թշնամին, ինչպես պնդում էիր դու: Գուցե դու հիմա կանգնել ես էրգրի սառնորակ աղբյուրների ու բելգիական գարեջրի ընտրության անելանելի գլուխկոտրուկի առաջ: Գուցե սուտ են ասում, որ մի խելառ սասունցի բելգիական գարեջուրը ձեռքին մագլցել է Էրգրի ամենաբարձր գագաթը ու այլևս այնտեղից չի իջել։ Հանգիստ խմել է բելգիական գարեջուրը, թևքով սրբել թրջված բեղերը ու շաղված աչքերով դիտել լեռնային գետակի մեջ նետած քարերից օղակված ալիքների զվարթ վետվետումը։ Վերջում էլ տագնապահար փրկարարներին խնդրել է իրեն մենակ թողնել ու Բելգիայում ապրող իր երիտասարդ ընկերոջը ինչ֊որ մի ճանապարհով անպայման հայտնել, որ մենք ճիշտ էինք ու ամենավերջին՝ հարյուրերորդ գարեջուրը երբևէ իր կյանքում համտեսած գարեջուրներից լավագույնն էր։ Ի հեճուկս թշնամիների:

Ինչպես եք գնահատում, Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը

Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա գնում է և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնում Եգիպտոսից անկախ երկիր։ Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն ու ամուսնանում Եգիպտոսի թագուհի Իսմիլի հետ։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։ Ո՞վ է դյութազներգության սիրելի հերոսը։ Ես շատ եմ սիրում «Սանասար և Բաղդասար» էպոսը։ Սասնա Ծռեր էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էհերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «ՍասունցիԴավիթ» և «Փոքր Մհեր»։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկթագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկիարքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարըորոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու  համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխածԿաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում էԲաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօրմեծանում և հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք ենսպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն–Ծամիհետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։ Մարդկային ինչ թուլություններ ուներ Դավիթը։ Ինձ թվում է, որ Դավիթի մարդկային թուլությունն այն էր, որ նա շուտ էր հմայվում: Նա ամսունացել էր Չմշկիկ Սուլթանինի հետ, իսկ հետո բաժանվեց և հրապուրվեց Խանդութով: