Մեքսիկացին

Վիլյամ Սարոյանը ամերիկահայ գրող է, ով ծնվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Նա հետաքրքրվում էր և՛ արտասահմանյան գրականությամբ, և՛ հայկական մշակույթով։

«Մեքսիկացին» պատմվածքը Ժուան Քաբրալ անունով մեքսիկացու մասին է, ով ցանկանում էր աշխատանք գտնել, որպեսզի կարողնար պահել իր ընտանիքը։ Նա դիմում է մի գյուղացու, ով պարզապես ներկայացված է որպես «հորեղբայր»։ Հորեղբայրը սկզբից մերժում է նրան՝ ասելով, որ իրեն աշխատող պետք չէ, սակայն վերջում նա տալիս է աշխատանք։ Պատմվում է այդ գյուղացու զարմիկի կողմից։

Պատմվածքում առաջինը ներկայացվում է Ժուան Քաբրալը։ Տրվում է կարճ արտաքին բնութագիր, ապա պատմվում է նրա ունեցվածքի և ընտանիքի մասին։ Այդ քայլով հեղինակը մեզ շատ կարևոր բան է ցույց տալիս։ Մարդու մասին խոսվում է քիչ, իսկ իր ընտանիքի մասին տրվում է մանրամասն բնութագիր, նշվում է երեխաների քանակը և ալյն։ Այսպիսով, հեղինակը ուշադրությունը շեղում է մարդուց և մեզ ստիպում է ուշադրություն դարձնել ընտանիքին։ Պատմվածքի ընթացքում մեքսիկացին ներկայացված է որպես համառ մարդ, ով չի հեռանում նույնիսկ երբ հորեղբայրը ասում է, որ աշխատողի կարիք չկա։ Նա համառորեն պնդում էր, որ իրեն աշխատանք է պետք։ Երբ հորեղբայրն արդեն սկսում է համաձայնել, խոսում է աշխատավարձի մասին, մեքսիկացին պնդում է, որ առաջարկված գումարը բավարար լինի։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե նա ագահ է և պարզապես ցանկանում է շատ գումար աշխատել, բայց հետո առաջ է բերվում իր ընտանիքի հարցը։ Նա պնդում է, որ առաջարկված գումարը բավարար չէ ընտանիքի համար։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե ինչպես է նա ներկայացնում իր ընտանիքը՝ «ինձ չհաշված, 13»։ Նա նույնիսկ հաշվում է 4 շներին, բայց ո՛չ իրեն։ Համաձայնվում է միայն, երբ ասում են, որ իր ընտանիքը ապրելու տեղ կունենա։ Նա շատ բարի մարդ է. մտածում է իր ընտանիքի մասին։ Նաև նշվում է, որ մեքսիկացին զինվորական է։ Չեմ կարծում, որ այդ փաստը պարզապես է նշված, և թաքնված իմաստ չկա։ Երկխոսությունը կարդալիս համառ մարդու տպավորություն էր թողում, սակայն երբ հիշում ենք նրա զինվորական լինելու փաստը, ամեն ինչ փոխվում է։ Եթե մենք պատկերացնենք, ապա այդ երկխոսությունում նա կլինի ոչ թե համառ մարդ, այլ նպատակասլաց զինվորական։ Հորեղբայրը հետաքրքիր կերպար է։ Նրան դժվար է բնութագրել։ Նա սկզբում չէր ցանկանում ընդունել մեքսիկացուն աշխատանքի։ Նրա բոլոր պատճառները շատ պարզ էին՝ նրան աշխատող պետք չէր։ Բայց, ի վերջո, համաձայնում է։ Առաջին հայացքից դա կարող է տարօրինակ թվալ, քանի որ հորեղբայրը պնդում էր, որ աշխատողի կարիք չունի։ Նա շատ հետաքրքիր, որոշ չափով տարօրինակ բաներ է անում։ Պատմվածքում նշվում է, որ նա մոտենում է մեքսիկացուն, միաժամանակ նաև նշվում է, որ շները նրան անհանգստացնում են։ Մեքսիկացին հրացան է հանում և նշան պահում, և հորեղբայրը վախենում է, բայց միևնույն է, դեռ նրանց լսում է։ Ամբողջ պատմվածքի ընթացքում նշվում է, որ հորեղբորը որոշ բաներ տհաճ էին, բայց նա կրկին շարունակում էր նրանց հետ բանակցել։ Դա շատ հետաքրքիր է։ Նա այդպես չէր վարվի, եթե չմտածեր նրանց աշխատանք տալու մասին։ Այնպիսի տպավորություն է, որ նա փորձում էր հասկանալ, թե այդ մեքսիկացին ինչերի էր պատրաստ այդ աշխատանքի համար, և ինչն էր նրա համար կարևոր։ Հորեղբայրը զիջեց այն ժամանակ, երբ նկատեց երեխաներին և հասկացավ, թե այդ աշխատանքը մեքսիկացուն ինչու էր պետք։ Շատ կարևոր էր նաև շների դերը։ Տեսնելով նրանց՝ հորեղբայրը կարողացավ զգալ այդ մեքսիկացու և ճապոնացիների տարբերությունը։ Այն փաստը, որ մեքսիկացիները պահում էին շներին, կերակրում նրանց, նույնիսկ երբ իրենք ուտելիք չունեին, վկայում է, որ իրենք բարեսիրտ են։ Շատ կարևոր բան է ասվում պատմվածքի վերջում, երբ հորեղբայրը և նրա զարմիկը խոսում են այգու մասին, թե ինչքան անօգուտ էր այն վերջին տարիների ընթացքում։ Այդ ժամանակ հորեղբայրն ասում է մի բան, որը ես համարում եմ իր կողմից ասված ամենակարևոր տողերը՝.

Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք

Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ: