Ես 2 օր է ինչ հաճախում եմ Մխիթար Սեբաստացի կրտահամալիրը,կրթահամալիրը նման չէ այլ կրթահամալիրներին, այստեղ չկան պատեր չկա զանգ ուսւցիչների հետ զրույցը հաճելի է, կրթական պրոցեսը հետաքրքիր :
Իմ մասին
Ես Հայկ Մանվելի Մանվելյանս ծնվել եմ 2004թ նոեմբերի 8-ին Երևան քաղաքում:
2010-2011թթ հաճախել եմ 91 հիմնական դպրոցը
2011-2019թթ հաճախել եմ 92 հիմնական դպրոցը
Իմ ճամփորդությունները
Մեր ճամփորդությունը սկսվեց օգոստոսի 24-ին,մենք ամեն օր արթնանում էինք ժամը 8-ին նախաճաշում էինք և խաղում զանազան խաղեր երեկոյան նստում էինք խարույկի շուրջը զրուցում և քննարկում տվյալ օրը մենք շատ հետաքրքիր վայրեր այցելեցինք վորոնցից էին Արատեսի վանքը,Հայրավանքը, Սմբատավանքը և այլն։Այս երեք օրը իմ համար շատ հետաքրքիր եր և շատ արագ անցավ,բայց բոլորս հասցրեցինք նորովին ճանաչել Հայաստանը ինչպես նաև մեկս մյուսին ես ձեռք բերեցի շատ ընկերներ։Այս օրերն կհիշվեն ժպիտով։
Դեպի Արատես Հարիսայի ծեսի
Ցորենը,ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ (երբեմն՝ նաև համեմունք)։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին (հարսանիք,ժողովրդական տոներ և այլն)։ Կճուճի մեջ թոնրում ողջ գիշեր եփելուց հետո կերել են մեծ մասամբ կիրակի առավոտյան։ Համարվում է Հայաստանի ազգային ճաշատեսակը։
Հայոց լեզու,Գրականություն
Ես փորձառու վարորդ եմ, բայց ամեն անգամ բելգիական արագընթաց մայրուղու վրա սրտիս տրոփյունը աշխուժանում է: Արյունը խուժում է գլուխս, հայացքս թափառում է աջուձախ, ու միտքս ենթագիտակցորեն փնտրում, բայց այդպես էլ չի գտնում ճանապարհի անվտանգության եզրագոտու վրա հաստատակամ քայլող այն մարդուն, ում վիճակվելու է շարժել եվրոպաներում քարացած խիղճս: Մի փոքր սպասենք, շուտով աչքերս լույսով կողողվեն, միտքս կպարզվի ու կամաց-կամաց եզրագոտու վրա կնշմարվի խորհրդավոր ճամփորդի ուրվագիծը: Լավ կլինի, որ նա ունենա սասունցու սրածայր բեղեր, զվարթ ժպիտ ունենա ու մի քիչ էլ խենթ լինի: Երբ արյունս խաղա, կկանգնեմ ու կփորձեմ խոսք ու զրույցի բռնվել հետը: Կփորձեմ հասկանալ, թե ուր է գնում նպատակասլաց ու խրոխտ քայլերով: Հայտնի հեռուստատեսային հաղորդման ասած՝ ի՞նչ է կորցրել այս օտար-ամայի ճամփեքի վրա: Նա կասի, թե գնում է այնտեղ, ուր սիրտն է ուզում, և ոչ ոք, լինի արյունակից հարազատ, թե ոստիկանական սպա, չի կարող կանգնեցնել այդ հաղթական ընթացքը: Գուցե վերջում, երբ համոզվեմ, որ վեր ոլորած բեղերը բռնած ճանապարհից շեղվելու հույս չեն ներշնչում, զգուշացնեմ, թե այս եզրագոտին նախատեսված չէ հասարակ մահկանացուների զբոսանքի համար, ու որքան էլ նպատակը վեհ ու քայլը խրոխտ՝ կարող է վտանգավոր լինել կյանքի և առողջության համար: Գուցե փորձեմ համոզել, որ իրականում այն ոչ մի տեղ չի տանում, լավագույն դեպքում՝ մի մոռացված փակուղի, և պետք չէ սին պատրանքներ տածել: Բայց խորհրդավոր ճամփորդը անդրդվելի կմնա: Ես կմիանամ նրան, աչքով կանեմ ու կառաջարկեմ, որ հետս գա: Կբացատրեմ, թե կյանքը որքան հրաշալի է, ու ինչքան լավն է բելգիական գարեջուրը: Հետո, երբ աչքերի մեջ հարազատ ցոլքեր նկատեմ՝ կհրավիրեմ մեկ գավաթ գարեջուր ըմպելու: Ու ինքն էլ ժպիտիս մեջ հարազատ երանգներ որսալով կհամաձայնի՝
– Գնացինք:
Ամեն բացվող օր ավելի լավն է, քան երեկվանը: Ի հեճուկս անձրևի, վաղն արևն ավելի պայծառ է շողալու, ու մայրամուտին մենք առանց դույզն ինչ ափսոսանքի երկնակամարից այնկողմ ենք ճանապարհելու անցած օրվա հիշարժան ակնթարթները: Ի հեճուկս աշխարհի կործանումը գուժող մարգարեների, այն հողը, որի վրա կոչված ենք քայլելու վիճակագիրների կանխատեսմամբ մեզ հասանելի տասնհինգ հազար օրերին, չի երերալու: Հակառակը՝ ոտնաթաթի ամեն հպումից հողն ավելի է կարծրանալու: Այդ հողը մեզ գարի է պարգևելու, ու բելգիական հնամենի օրդենի վանականները իրենց խորունկ նկուղներում դարերով փայփայվող բաղադրագրերով եփելու են երանելի գարեջուրը՝ որպես բելգիական հրաշքի անվիճելի ապացույց։ Այն հարյուր օրերին, որ դու ապրելու ես այստեղ՝ Բելգիայում, մենք որպես նորընծա բարեկամության յուրօրինակ մերան ամեն օր կաթիլ առ կաթիլ ըմբոշխնելու ենք հարյուրավոր գարեջուրներից մեկը, ու ամեն օր դու ասելու ես, որ այս մեկը հաստատ անկրկնելի էր ու ավելի լավը, քան նախորդ օրվանը:
– Իհարկե երեկվա գարեջուրը հոյակապ էր, բայց այսօրվանն ուրիշ է:
– Իսկ երեկ չէ առաջին օրվա մասին ի՞նչ կասես,- կհարցնեմ ես:
– Իսկապես, դա էլ հրաշալի էր,- կհաստատես դու:
– Տասնմեկերորդ դարից նույնությամբ եփում են,- կվկայեմ ես:
– Դե, հայերի հետ համեմատ լրիվ նորածին են,- կժպտաս դու:
– Մեր գարեջուրն այնքան հին է, որ վաղուց թթվել է,- կսրամտեմ ես:
Վերջում մենք կխճճվենք, քանի որ կպարզվի, որ այդ օրվա գարեջուրը, որ դառը համ ուներ, երեկվանից լավն էր, սակայն նախորդ օրվանը, որ մի փոքր թթվաշ էր, ավելի լավն էր, քան այսօրվանը, որ քիչ քաղցրահամ էր: Մենք կխճճվենք ու կմնանք բելգիական գարեջրի առեղծվածը բացահայտելու կես ճանապարհին:
– Այս հանելուկը լուծելու համար պետք է Բելգիայում ծնված ու մեծացած լինես և ամենակարևորը՝ կաշկանդված չլինես ազգային գաղափարախոսության զրահով,- կփորձեմ հումորի շղարշի տակ քողարկել միտքս։
– Մենք՝ հայերս, աշխարհում առաջինն ենք գարեջուր արտադրել, ապացուցված փաստ է,- կպնդի նա:
– Ցավոք, ավելի ուշ բելգիացիները գողացել են բաղադրատոմսը ու զրկել մեր խեղճ ժողովրդին հեղինակային իրավունքից,- կհեգնեմ ես:
Ես չգիտեմ, թե հայերը ամրոցներն ինչ նպատակով են կառուցել, բայց մի ցնդած բելգիացի պատմաբան մոլեռանդորեն ապացուցել է, որ բելգիական բերդերի ամենակարևոր առաքելությունը գարեջուրը պաշտպանելն է եղել, բան է թէ՝ հանկարծ ոչ մի թշնամու քիմք չարժանանա այդ սուրբ հեղուկի մոգական համուհոտին: Այդ պատմաբանը վստահեցրել է, որ Գենտի միջնադարյան բերդը պատմության ընթացքում մեկ անգամ է գրավվել, այն էլ համալսարանի ուսանողների կողմից, երբ բելգիական իշխանությունները բարձրացրել են գարեջրի գները: Ասում են գարեջրի անուրանալի պատմական առաքելության մասին ատենախոսության պաշտպանությունն անցել է շռնդալից ծափողջյունների ներքո, բայց գիտական հանձնաժողովը գնահատել է այն որպես գեղավեստական երկ, թեև չի կողմնորոշվել ժանրի հարցում: Իսկ հանձնաժողովի ամենաանբարյացակամ անդամը նույնիսկ առաջարկել է հոգեբույժ հրավիրել, բայց առաջարկը բարեբախտաբար մերժվել է: Այդ հանճարեղ գիտնականը հետագայում մահացել է հարբեցողությունից, բժշկական ախտորոշմամբ՝ գարեջրի չարաշահման պատճառով առաջացած լյարդի հյուսվածքների քայքայման հետևանքով։
Մինչ իմ բարեկամին պատմում եմ այս կեսկատակ-կեսլուրջ պատմությունը, նա չի կարողանում զսպել հիացմունքը.
– Այ նա էր իսկական բելգիացին, հայրենիքի իրական նվիրյալը:
– Դրա համար էլ գլուխը կերան, ինչ գարեջուր, ինչ բան,- շարունակում եմ հոգու հետ խաղալ:
– Այսպես որ շարունակվի մենք էլ մեր գլուխը մի օր կուտենք:
Պետք չէ զարմանալ: Երբ մի քաղաքական ապաստանյալ ու մի խենթ սասունցի օտար ամայի ճամփեքի վրա հանդիպում են, այսպիսի տարօրինակ պատմություններ են ծնվում կորսված հայրենիքի, գարեջրի ու հարյուրօրյա մրցավազքի մասին: Այս տարօրինակ պատմության տրամաբանությունը հուշում է, որ հարյուրերորդ օրը կլինի գլխավոր եզրափակիչը, ֆրանսերեն ասած՝ Գրանդ Ֆինալը, ու մենք հպարտորեն՝ որպես թշնամուց խլված ավար մեր գլխավերևում կպահենք մրցանակը։ Այն կլինի Բելգիայի ամենագողտրիկ վանքում թորված մի հնամենի հեղուկ՝ ամփոփված չեմպիոնական գավաթի մեջ: Բայց մինչ այդ մեր հերոսը ժանրի կանոնին համահունչ պիտի վեր ոլորի բեղերի ծայրերը ու ժամանակ առ ժամանակ հայտնվի բելգիական արագընթաց մայրուղու վրա:
– Պարոն, այստեղ՝ մայրուղու վրա մի մարդ է քայլում, որ երևի Ձեր հայրն է: Ֆրանսերեն լավ չի խոսում, մենք ունենք լրջագույն կասկածներ, որ ուզում է վերջ տալ կյանքին,- հեռախոսիս ընկալուչի մեջ ահազանգում է բելգիական ոստիկանության սպան:
– Եթե աում է իմ հայրն է, թող այդպես լինի: Եթե ժպտում է ու զվարթ քայլում, դժվար թե կյանքին վերջ տա պարոն ոստիկան:
– Խնդրում եմ նրան համոզել, որ մեզ հետ գա, մենք նրան կտեղափոխենք անվտանգ գոտի,- առաջարկում է ոստիկանը,- այլապես պիտի հոգեբույժ հրավիրենք:
– Հոգեբույժի կարիք չկա, մի գավաթ գարեջուր հյուրասիրեք, կանցնի-կգնա,- կատակում եմ ես,- ամեն դեպքում զգույշ կլինեք, ոստիկաններին առանձնապես չի սիրում:
Նրան կտեղափոխեն անվտանգ գոտի, ու երեկոյան նորից կսկսվի անվերջանալի բանավեճը հայ և բելգիացի ժողովուրդների ազատագրական պայքարում գարեջրի ունեցած դերի ու ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների մասին:
– Այ մարդ, էս կարո՞ղ է Էրգրի ճամփան էիր բռնել,- կկատակեմ ես:
– Պարզապես աչքս բռնեց սլաքը ու գնաց,- կարդարանա նա,- սարքեցիք պատմություն:
Հետո կեսկատակ֊կեսլուրջ կավելացնի.
– Էրգիրը որ մնար ու Էրգրի ամեն մի գյուղ մի գարեջուր արտադրեր, մենք կփրկվեինք: Ամրոցներ կկառուցեինք խորամանկ բելգիացիների նման, ու ոչ մի շուն֊շանորդի չէր համարձակվի աչք տնկել մեր բերք ու բարիքին։ Բելգիացի պատմաբանը ուղղակի հանճար է եղել:
Ինչ մեղքս թաքցնեմ, գարեջուրը հրաշալիորեն օգնում էր ինձ զարդարելու այն հարյուր օրերից յուրաքանչյուրը, որ խոստացել էի իմ հայրենակցին: Երևակայությունս գարեջրից այնկողմ չէր անցնում: Կամ գուցե քաղաքական ապաստանյալի իմ մեղքն էի քավում հայրենիքի հանդեպ: Միայն մի անգամ շեղվեցի ու գարեջրատուն հրավիրելու փոխարեն տարա Սաֆարի՝ բելգիական ամենահայտնի արգելանոցը: Մեզ քսան եվրոյի դիմաց ապակե վանդակի մեջ տարան անտառի խորքն ու ցույց տվեցին ազատության մեջ վազվզող առյուծներին: Երբ վերջում զարմանքի ու արած գործի հանդեպ գնահատանքի ակնկալիքով հարցրեցի կարծիքը, նա քամահրանքով ասաց.
– Որքան հասկացա, ոչ թե մենք էինք գնացել առյուծներին տեսնելու, այլ մեզ էին տարել առյուծներին ցույց տալու՝ նրանց մշակութային պահանջմունքները բավարարելու մարդասիրական նկատառումով: Հազար ափսոս մեր քսան եվրոն:
Այդ այցելությունը բացահայտեց, որ իմ խորհրդավոր ընկերը ոչ միայն երազող կամ մոլորված ճամփորդ է, այլև՝ հրաշալի գրող։ Առյուծների այցի գիշերն էլ հենց գրեց բելգիական Մոնիկա կատվի ու իր բելգուհի տիրոջ մասին հայտնի պատմվածքը: Պատմվածքում պատկերել էր, թե բելգուհին ինչպես է ամբողջ օրը անիմաստ սանրում իր կատվին: Վերջում էլ այդ երևույթը բացատրել էր թշնամի չունենալու հանգամանքով: Այսպես որ շարունակվի մենք էլ տուրք կտանք եվրոպական արժեքներին ու առավոտից իրիկուն կատու կսանրենք։
Երբ կյանքը հետաքրքիր է, ժամանակն անցնում է ակնթարթի պես: Կարծես երեկ էր, որ ճամփեզրին նկատեցի ընկերոջս: Իսկ այսօր արդեն լրանում է հարյուրերորդ օրը, ու մենք հանդիսավորությամբ պատրաստվում ենք պատմության գիրկն ուղարկել բելգիական հարյուրերորդ գարեջուրը: Բայց դու դու չէիր լինի, եթե ամեն ինչ հարթ ընթանար ու մենք պարզապես բացեինք գարեջրի շիշը ու ագահորեն կլանեինք կենարար հեղուկը, ինչպես վայել է իսկական գարեջրասերներին: Վերջում էլ իմիջիայլոց տմբտմբացնեինք գլուխներս ու եզրակացնեինք՝ «Իհարկե, ոչ մի կասկած չկա, սա լավագույն գարեջուրն է»: Դու դու չէիր լինի, եթե չանեիր քո քայլը, ճիշտ այնպես, ինչպես վայել է իսկական խենթերին: Դու դու չէիր լինի, եթե չգժվեիր ու չհրաժարվեիր խմել վերջին ըմպանակը՝ որոշումն արդարացնելով «Քանի որ այս չխմած գարեջուրը լավագույնն է, այն պետք է գնա Հայաստան ու դառնա Էրգրի վերածննդի խորհրդանիշը» տարօրինակ պատճառաբանությամբ:
Այդ օրվանից սրածայր բեղերով բարեկամիս այլևս չտեսա։ Կան մարդիկ ում հիշելիս փորձում եմ հետ նայել, բայց չի ստացվում։ Չի ստացվում, որովհետև գիտեմ, որ դեռ հանդիպելու ենք՝ դատարկելու կիսատ մնացած ըմպանակը։
Իսկ գուցե ոչ մի մայրուղի ու անվտանգության եզրագոտի էլ չի եղել: Գուցե ցավը երևակայության բարեկամն է, ոչ թե՝ թշնամին, ինչպես պնդում էիր դու: Գուցե դու հիմա կանգնել ես էրգրի սառնորակ աղբյուրների ու բելգիական գարեջրի ընտրության անելանելի գլուխկոտրուկի առաջ: Գուցե սուտ են ասում, որ մի խելառ սասունցի բելգիական գարեջուրը ձեռքին մագլցել է Էրգրի ամենաբարձր գագաթը ու այլևս այնտեղից չի իջել։ Հանգիստ խմել է բելգիական գարեջուրը, թևքով սրբել թրջված բեղերը ու շաղված աչքերով դիտել լեռնային գետակի մեջ նետած քարերից օղակված ալիքների զվարթ վետվետումը։ Վերջում էլ տագնապահար փրկարարներին խնդրել է իրեն մենակ թողնել ու Բելգիայում ապրող իր երիտասարդ ընկերոջը ինչ֊որ մի ճանապարհով անպայման հայտնել, որ մենք ճիշտ էինք ու ամենավերջին՝ հարյուրերորդ գարեջուրը երբևէ իր կյանքում համտեսած գարեջուրներից լավագույնն էր։ Ի հեճուկս թշնամիների:
Ինչպես եք գնահատում, Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը
Մհերի կառավարման առաջին տարիներին Սասունը հարկատու էր Մըսրին։ Նա գնում է և Մելիք իշխանի հետ համաձայնության գալով Սասունը դարձնում Եգիպտոսից անկախ երկիր։ Մըսրա Մելիքի մահից հետո նա գնում է Սասուն ու ամուսնանում Եգիպտոսի թագուհի Իսմիլի հետ։ Իսմիլը կարողանում է Մհերին օգտագործել և որդի ունենալ։ Երդումը դրժելու համար Մհերին և Արմաղանին Աստված պատժում է և ասում, որ երբ նրանք որդի ունենան, նույն օրը պետք է մահանան և մահանում են հենց այդ դեպքի հետևանքով։ Ո՞վ է դյութազներգության սիրելի հերոսը։ Ես շատ եմ սիրում «Սանասար և Բաղդասար» էպոսը։ Սասնա Ծռեր էպոսը ունի 4 մաս կամ ճյուղ, որոնցից յուրաքանչյուրը կոչվում էհերոսներից մեկի սերնդի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «ՍասունցիԴավիթ» և «Փոքր Մհեր»։ «Սանասար և Բաղդասար» ճյուղը պատմում է առաջին սերնդի մասին: Հայոց Գագիկթագավորը հարկատու է Բաղդադի կռապաշտ խալիֆին։ Վերջինս, լսած լինելով Գագիկիարքայադստեր՝ Ծովինարի գեղեցկության մասին, ուզում է նրան կնության վերցնել, սակայն մերժում է ստանում։ Վիրավորված խալիֆն ավերում է Հայոց աշխարհը։ Ծովինարըորոշում է հոժարակամ դառնալ խալիֆի կինը՝ երկիրը ավերումից փրկելու համար։ Լեռներում շրջելիս նա ծարավում է և Աստծուց ջուր է խնդրում։ Հանկարծակի բխածԿաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր է խմում ու հղիանում։ Հասնում էԲաղդադ։ Որոշ ժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնք օրեցօրմեծանում և հզորանում են։ Խալիֆն ուզում է սպանել եղբայրներին, բայց նրանք ենսպանում խալիֆին և իրենց մոր հետ փախչում են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝Սասունը, հզորացնում ու շենացնում են այն։ Սանասարն ամուսնանում է Դեղձուն–Ծամիհետ։ Ունենում են 3 զավակ՝ Մհերը, Ձենով Օհանը և Ցռան Վերգոն։ Մարդկային ինչ թուլություններ ուներ Դավիթը։ Ինձ թվում է, որ Դավիթի մարդկային թուլությունն այն էր, որ նա շուտ էր հմայվում: Նա ամսունացել էր Չմշկիկ Սուլթանինի հետ, իսկ հետո բաժանվեց և հրապուրվեց Խանդութով:
Հասարակագիտություն
Էթիկան կամ բարոյագիտություն
Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ ։Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկայի հիմնական խնդիրները Բարու և չարի չափանիշների հիմնախնդիրըԿյանքի իմաստի և մարդու նշանակության խնդիրըԱրդարության հիմնախնդիրըՊատշաճության հիմնախնդիրը Էթիկական արժեքների դասակարգումը Մարդկային գլխավոր արժեքները, որոնք ավելի կամ պակաս չափով մտնում են բոլոր հնացած էթիկական արժեքների մեջ (կյանքի, գիտակցության, գործունեության, տառապանքի, ուժի, կամքի ազատության, կանխատեսման, նպատակաուղղվածության արժեքը),Առաքինությունները (արդարություն, իմաստություն, քաջություն, ինքնատիրապետում, սերը մերձավորի նկատմամբ, ճշմարտացիություն և անկեղծություն, հավատարմություն և նվիրվածություն, բարություն և կարեկցանք, վստահություն և հավատ, համեստություն և հնազանդություն, ուրիշների նկատմամբ վերաբերմունքի արժեքը),Ավելի մասնավոր էթիկական արժեքները (սերը ամենահեռավորի նկատմամբ, սեփական հոգևոր հարստությունը ուրիշներին նվիրելու կարողությունը, անհատականության արժեքը, դեպի ուրիշի անհատականության իդեալական արժեքն ուղղված սերը)
Աշխատանքային իրավունք
Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների[1], գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։
Աշխատանքի իրավունքը մարդու անօտարելի իրավունքների ու ազատությունների խմբին պատկանող իրավունք է, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իր ֆիզիկական գոյությունը, հոգևոր ու նյութական պահանջմունքները բավարարելու նպատակով սեփական աշխատանքով միջոցներ վաստակելու հնարավորություն։[2]
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, ի թիվս այլ միջազգային փաստաթղթերի, որոնցում այն ամրագրված է որպես անօտարելի իարվունք, աշխատանքի իարվունքը բնորոշված է հետևյալ կերպ.
- Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք։
- Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք։
- Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով։
- Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք[3]։
Հայաստանում աշխատանքային իրավունքը կարգավորվում է Հայաստանի ստորագրած մի շարք միջազգային փաստաթղթերով, ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և որոշ ենթաօրենսդրական և դատական ակտերով։ Հանրային ոլորտում աշխատանքային հարաբերությունները ունեն որոշակի առանձնահատկություններ և կարգավորվում են Քաղաքացիական ծառայության մասին օրենքով[4]։ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը կարգավորում է կոլեկտիվ և անհատական աշխատանքային հարաբերությունները, սահմանում է այդ հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերն ու իրականացման կարգը, աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պատասխանատվությունը, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման ու առողջության պահպանման պայմանները։
Էգոիզմ և Ալթունյան
Էգոիզմ կամ Եսասիրություն (լատ.՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.
- որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
- որպես սոցիահոգեբանական հատկանիշ։
Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերությունների
Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։
Այն ծայրագույն աստիճանի է հասնում կապիտալիստական հասարակարգում։ Բարոյական գիտակցության պատմության մեջ եսապաշտությունը սովորաբար գնահատվել է որպևս բացասական, ոչ բարոյական երևույթ, չնայած միջնադարում, ֆեոդալական հասարակության դեմ մղվող պայքարում, այն հանդես է եկել իբրև անհատի իրավունքների հիմնավորման ձև և այդպիսով կատարել հարաբերականորեն դրական դեր։ ԽՍՀՄ-ում եսապաշտության նախորդ հասարակարգից մնացած ժառանգություն Է, կորցրել է գոյության սոցիալական հիմքերը և դառնում է ժամանակավրեպ երևույթ։
Գեղեցկության իմ պատկերացումը / Ինչ է գեղեցիկը
Մեզ շրջապատող ամեն ինչ գեղեցիկ է:Գեղեցկությունը կարելի է համարել մեր կյանքի կիսով չափ կարևորագույն մասնիկ:Ես կարծում եմ`գեղեցկությունը երևույթ է,որը կարող ենք տեսնել,նկարել և գրել:Գեղեցիկը ավելի վառ արտահայտվում է ԱՐՎԵՍՏՈՒՄ:Քանի որ նկարիչները և քանակողները կարողանում են ավելի արտահայտիչ պատկերել գեղեցկությունը և բացահայտել նրա գաղտնիքը…Ես համարում եմ,որ գեղեցկությունը ինչ-որ չաքփ ուժ է,բայց ոչ էլեկտրականության կամ ջերմության…Ավելի շատ մագնիսական,քանի որ,երբ մենք գեղեցիկ իր կամ գեղեցիկ բնություն ենք տեսնում ակամայից ուղղվում ենք դեպի գեղեցիկը:Այսինքն`կարելի է համարել,որ ինչ-որ չափով ուժ է և մագնիսական ուժ:
Կյանքն էլ է գեղեցիկ իր գաղտնիքներով ու դվարություններով:Մենք ամեն օր ականատես ենք լինում,ինչ-որ գեղեցիկ երևույթի կամ իրի:Եթե չլիներ`ԳԵՂԵՑԻԿԸ,ՍԵՐԸ,ԶԳԱՑՄՈՒՆՔԸ,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ,երևի թե չէր կարողանա զարգանար արվեստը:Այսինքն`ԳՐՈՂԸ,ՆԿԱՐԻՉԸ,ՔԱՆԴԱԿՈՂԸ չէր կարողանա այդքան լավ պատկերել այս չորս մեր կյանքի կարևոր մասնիկները:Մենք ասում ենէ ԳԵՂԵՑԻԿ,բայց չենէ հասկանում այդ վեց տառի տակ թաքնված գաղտնիքը:Գաղտնիք…որ ոչ միայն բոլորն են հասկանում…Հասկանում են միայն գեղեցիկը ճիշտ ընկալողները…
Անգլերեն
Translation
- Նա կանի իր անգլերեն վարժությունները, եթե ոչինչ չունենա անելու։
- Եթե ես նրան չօգնեմ, նա վաղը չի գրի ստուգողական աշխատանքը։
- Եթե նա վաղը չգնա գրադարան, նա կլինի տանը։
- Եթե մենք լինենք վաղը տանը, մենք կդիտենք այս ծրագիրը հեռուստացույցով։
- Եթե նա վաղը չլինի տանը, ես նրան կթողնեմ երկտող։
- Եթե վաղը եղանակը լավը լինի, մենք կգնանք քաղաքից դուրս։
- Երբ նա գա տուն, նա կհանի իր վերարկուն։
- Հենց որ նա հիշի այս պատմությունը, նա կսկսի ծիծաղել։
- Երբ ես գամ տուն վաղը, ես ձեզ կզանգահարեմ։
- Եթե նա ձեզ զանգի, խնդրեք նրան բերել ինձ իմ գիրքը։
- Եթե ես վաղը տեսնեմ Թոմին, եա կպատմեմ նրան ողջ ճշմարտությունը։
- Նախքան ես Փարիզ մեկնեմ, ես ձեզ անպայման կզանգեմ։
- He will do his English exercises if he has nothing to do.
- If I do not help him, he will not write a check tomorrow.
- If she doesn’t go to the library tomorrow, she’ll be home.
- If we are home tomorrow, we will watch this program on TV.
- If he doesn’t in home tomorrow, I’ll leave him a note.
- If the weather is good tomorrow, we will go out of town.
- When he comes home, he will take off his coat.
- As soon as he remembers this story, he will start laughing.
- When I get home tomorrow, I’ll call you.
- If she calls you, ask her to bring me my book.
- If I see Tom tomorrow, I’ll tell him the whole truth.
- Before I leave for Paris, I’ll definitely call you
Intersting facts from Armenia
1. Chess is a compulsory subject in schools.
In Armenian schools all students have to take chess as a compulsory subject and there are even exams for it!
2. Armenia was the first country which adopted Christianity as a state religion.
Today, 97% of the population are Christians and Armenia has one of the most beautiful churches in the world. The country was converted to Christianity back in 301AD by St Gregory Enlightener and since then, many churches have been built under his name. There are so many beautiful churches in Armenia, here is the list of the top 10 most beautiful churches in Armenia.
3. Armenia is one of the only mono ethnic countries in the world.
97% of the people living in Armenia are Armenians and the remaining small percentage is made up of different ethnic minorities such as the Yezidis, Russians, Ukranians, Kurds, and more.
4. The first church in the world was built in Armenia.
Holy Etchimiadzin was the first state church built in the world back in the early 4th century. This place is also the headquarter of all the churches in Armenia and it’s one of the most visited pilgrimage site in the world.
5. An estimated 1.5 million Armenians were killed during the Genocide.
The genocide refers to the mass killings of Armenians that began under Ottoman rule in 1915. On the 24th of April in 2015 the 100th year anniversary of the genocide was marked. There is also a Genocide museum in Yerevan. The genocide happened during and after the First World War where more than 1.5million Armenians were brutally killed without any mercy by the enemy. The genocide happened in 3 phases, the first was when all the men were being called out to join the army and then killed (so that the rest of the population will not have any males to protect them), then next was the killing of all women, elderly and children, and the last was the intellectuals.
6. Armenia is one of the oldest wine producing country in the world.
Armenia is one of the oldest country that produces wine in the world. It’s attributed to its blessed location of being on the fertile valleys of Mt Ararat where high quality grapes could be grown.
7. Armenians bake their lavash underground in a tonir.
A tonir basically refers to an underground earth oven. Armenians love to eat lavash which is a thin layer of flat chewy bread that’s made from flour, salt and water and baked in a tonir. Lavash can be kept for 1 year without turning bad. So the local women usually bake the lavash in bulk and then store them to eat slowly for the next few months. Armenians cannot imagine having their meals without the bread! (Even if they’re eating rice, they need to eat bread with it too!).
8. The entire country worships Mt Ararat which is also the national symbol of Armenia.
Mt Ararat protected Armenia from a super strong earthquake! They also believe that the peak of Mt Ararat was where Noah’s ark was found. But sadly, Mt Ararat is not even within the territory of Armenia at the moment.
9. The apricot is one of the symbols of Armenia.
The flag on the right in the photo below belongs to Armenia and the orange colour of the flag actually symbolises the apricot! That’s how significant apricots are to Armenia! And when you walk through the markets, you’ll find vendors selling apricots of all sort from dried apricot, fresh apricot, apricot flavoured wine, apricot juice and anything else that you can think of!
10. Yerevan is also known as the “pink city”.
Yerevan is the most beautiful “pink city’ that you have ever seen,the buildings are all made of naturally coloured volcanic rocks of various shades of pink, hence giving her the name “pink city”. Visitors of the Armenian capital can enjoy walking the city streets and see many historical and cultural sights. Quite a number of cozy parks and public gardens accentuate 106 various colors and shades of tufa stone, the main construction material used in Yerevan.
11. There’s a ‘stork village’ here in Armenia!
On the way to the Noravank Church there is a village with a whole row of long wooden poles lined up neatly along the road and a huge stork’s nest on the top of each pole! It is so amazing! These storks migrate to warm places every year before the winter arrives and returns when it’s spring! In spring some of the storks arrive back home to their nest. It is such a cute sight! Also, the nests are so huge that some other smaller birds such as sparrows make their own little nest out of the huge stork’s nest!
sport in my life
Sport in my life Sport is very important in our life. The general belief is that a person who goes in for sports can’t be weak and ill. Physically inactive people get old earlier that those, who find time for sport activity. And of course good health is better than good medicine.People all over the world are fond of sports and games.The most popular kinds of sport are football, volleyball, basketball, tennis, figure-skating, aerobics, ping-pong and swimming. In schools and colleges sport is a compulsory subject.In conclusion I’d like to say that I’m absolutely sure that doing sports is the best way to keep fit. Sport makes our bodies strong, it prevents us from getting too fat, and makes us more self-organized and better disciplined.
Fun and games beat (v) concert (n) organize (v) board game (n phr) defeat (v, n) pleasure (n) captain (n) entertaining (adj) referee (n) challenge (v, n) folk music (n phr) rhythm (n) champion (n) group (n) risk (v, n) cheat (v) gym (n) score (v, n) classical music (n phr) have fun (v phr) support (v, n) club (n) interest (v, n) team (n) coach (n) member (n) train (v) competition (n) opponent (n) video game (n phr) Phrasal verbs carry on continue eat out eat at a restaurant Prepositional phrases give up stop doing sth you do regularly for a long time join in participate, take part for fun send off make a player leave a game (eg, football) in the middle (of) take up start (a hobby, sport, etc) in time (for) turn down lover the volume of on CD/DVD/video turn up increase the volume off on stage Word formation act action, (in)active, actor hero heroic, heroine athlete athletic, athletics music musical, musician child children, childhood play player, playful collect collection, collector sail sailing, sailor entertain entertainment sing sang, sung, song Word patterns adjective bored with verbs feel like crazy about listen to good at take part in interested in nouns a book (by sb) about keen on a fan of popular with a game against
Boston Tea Party
The Boston Tea Party was a political protest that occurred on December 16, 1773, at Griffin’s Wharf in Boston, Massachusetts. American colonists, frustrated and angry at Britain for imposing “taxation without representation,” dumped 342 chests of tea, imported by the British East India Company into the harbor. The event was the first major act of defiance to British rule over the colonists. It showed Great Britain that Americans wouldn’t take taxation and tyranny sitting down, and rallied American patriots across the 13 colonies to fight for independence.
Պատմություն
Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք
Պետական կարգը Արշակունիների օրոք: Արշակունյաց թագավորության ժա- մանակաշրջանում ավարտուն տեսք և իրավական ձևակերպում ստացան ավատապետական զարգացած հասարակարգին բնորոշ ինստիտուտներր՝ իշխող ազնվականության ավատատիրական սեփականության ձևերը, նրանց ժառանգական իրավունքները, արտոնություններն ու պարտականությունները, տերունի-վասալ հարաբերությունների և կառավարման համակարգի սանդղաձև կառուցվածքը և այլն: Նվիրապետական «սանդուղքը» գլխավորում էր երկրի գերագույն միապետը` Հայոց Արշակունի արքան: Ւշխող վերնախավի առաջին աստիճանը կազմում էին չորս կուսակալ «աշխարհների»՝ Աղձնիքի, Կորճայքի, Նոր Շիրականի և Գուգարքի իչխանները՝ բդեշխները, «աշխարհատեր» և գավառատեր նախարարները, ինչպես նաև կրոնի և գաղափարախոսության բարձրաստիճան սպասավորները, մասնավորապես՝ քրմապետական, իսկ 301 թվականից հետո՝ կաթողիկոսական տոհմերը: Նրանք իրենց ավատատիրույթներում լիակատար տեր էին, սակայն երկրի գերագույն տիրոջը՝ արքային տված հավատարմության երդումը անխախտ պահպանելու, նրան ռազմական, վարչական և այլ ծառայություններ մատուցելու պայմանագրությամբ:
Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկութոյւններ է պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։