Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթը դեռ մանկուց ուժեղ մի հսկա էր, բայց շատ միամիտ ու բարի: Նրանից վախենում էին նույնիսկ գազանները: Նրա ոտքեին չէին դիմանում երկաթյա տրեխները: Դավթին ոչինչ պետք չէր նա միայն ուզում էր խաղաղ ապրել իր հոր տանը՝ Սասունում: Սասունցիները վախենում էին Մսրա Մելիքից ու նրան ամեն տարի հարկ էին վճարում քառսուն կույսեր, քառսուն կոլոտ կին, քառսուն բոյով և շատ ոսկի:

Մսրա Մելիքը նույնպես շատ ուժեղ էր ու ինքնավստահ, բայց հոգու խորքում նա նենգ էր ու վախկոտ: Մելիքը իր էությամբ բռնակալ էր: Նա չափազանց հեռուն գնաց:

Երբ եկել էր յոթ տարվա հարկը վճարելու օրը Մելիքը մարդիկ էր ուղարկել Սասուն հարկի հետեվից: Դավիթը հրաժարվեց հարկը տալ ու գնաց Մելիքի մոտ: Նա առաջարկեց կռվել Մելիքը համաձայնվեց մի պայմանով ՝ ինքը պիտի առաջինը խբեր: Երեք անգամ մելիքը զարկեց, բայց չկարողացավ սպանել Դավիթին: Երբ եկավ Դավիթի հերթ,Մելիըմի փս փորեց մտավ մեջը ու ծածկվեց քառասուն ջաղցի քրով այդ ժամ նրա մայրն ու քույրը խնդրեցին առաջին երկու զարկերը իրենց բաշխել: Դավիթը մեկ զարկով երկու կես արեց մելիքի հսկա մարմինը: Մելիքի զորոը լեղապատառ եղավ, իսկ Դավիթը հասկանալով, որ նրանք աղքատ հողագործներ են բաց թողեց նրանց:

Սասնա Ծռեր/էպոս/

Էպոսը ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մեծածավալ սեղծագործություն է, որտեղ արտահայտվում է տվյալ ժողովրդի ձգտումները, երազանքները, պատմությունը։«Սասնա Ծռեր» վիպերգի մասին առաջին անգամ հիշատակել են պորտուգալացի ճանապարհորդները։ «Սասնա Ծռերը» առաջին անգամ գրի է առել Գարեգին Սրվանձտյանը, որհ 1874 թվականին տպագրվել է «Սասունցի Դավիթ» կամ «Մհերի Դուռ» վերնագրով։ Երկրորդ տարբերակը գրի է առել Մանուկ Աբեղյանը,որը 1878 թվականին տպագրվել է «Դավիթ և Մհեր» վերնագրով։ Էպոսում նկարագրվում է 80-10-դդ հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ։ Էպոսը բաղկացած է չորս ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար» , «Մեծ Մհեր» , «Սասունցի Դավիթ» , «Փոքր Մհեր»։ Հերոսները իրար հետ կապված են արյունակցական կապով՝ պապ, որդի և թոռ են։ Էպոսի ճյուղերը սկսվում են նախերգական հատվածներով, որտեղ օղորմի է տրվում տվյալ ճյուղի հերոսներին։ Հայ գրողներից էպոսը մշակել են՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը և այլք։ 1939 թվականին նշվեց էպոսի հազարամյակը, որտեղ էլ էպոսի 60 տարբերակներից կազմվեց այսօրվա բնօրինակը։ 1964 թվականին աշխարհի էպոսների միջազգային մրցույթում «Սասնա Ծռեր» վիպերգը գրավեց առաջին տեղը։

ՄՀԵՐ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ(ԲՈՒՄԵՐԱՄԳ)

Այս պատմվածքը ընկերության մասին էր, ընկերության գաղափարի, փոքրիկ տասներկու ախպերիկների, Ծիպոյի, Էդոյի, Տիկոյի և այլ ախպերիկների մասին էր և վերջապես բումերանգի մասին էր։ Կարծում եմ, որ այս պատմության վերնագիրը բումերանգ է, որովհետև պատմությունը սկսվեց ու ավարտվեց բումերանգով։ Սկզբում տասներկու ախպերիկներից մեկը մի գծագիր էր բերել բումերանգի և նրանք բոլորով միասին մի բումերանգ պատրաստեցին, մի սիրունիկ, բայց մի քիչ անհաջող բումերանգ, հետո տասներկու ախպերիկներն իրենց ձեռքերի վրա վերքեր են արել հետո աղ են ցանել վերքերի վրա, այդպես հավերժացնելով նրանց ընկերությունը։ հետո նախաբան ընկերության մասին, ինչպես է հեղինակը լաց եղել պապի արած արտահայտության համար, ինչպես է նեղվել ընկերոջ տատի ասածների համար, հեղինակի համար ընկերությունը հավերժ է և մարդն առանց ընկեր չի կարող ապրել։ Ընկերության մասին իր նախաբանին հաջորդում է պատմության ընթացքը, Ծիպոն գնաց, Ծիպոն էր բումերանգի գծագիրը բերողը, Ծիպոն էր բոլորին ուրախացնողը նեղ պահին, Ծիպոն էր՝ գնաց, գնաց Ավստրալիա, պարուսույց է ուզում դառնալ, հետո Հայրենիքի կարոտը կխեղդի և ետ կգա Հայաստան և բոլոր լրատվամիջոցները կգրեն և կխոսեն այն մասին, թե Ծիպոն եկել է երկու շաբաթով մասթերքլաս անցկացնելու, այդպես էր մտածում Ծիպոն։ Ընկերները նեղված էին, եթե ասեմ կյանքը առանց Ծիպո կանգ առավ, սուտ կլինի: Բայց որ մի գունեղ երանգ կամ թե մի պար մեր կյանքի ներկապնակից պակասեց, կասկած չկա, այսպես էր հեղինակը ներկայացրել ընկերության ցավը։ Անցան տարիներ, ընկերների ձեռքերի սպիներն անհետանում էին, դրանց հետ մեկտեղ անհետանում էր ախպերիկների կարոտը։ Հեղինակը զանգ ստացավ Ծիպոյից, Ծիպոն ասաց, որ գալիս է, բոլորին բումերանգ է բերել, Ծիպոն մեր հեղինակին ասել էր թե՝ միայն դու գիտես, անակնկալ եմ անելու, Ծիպոն բոլորին հատ հատ զանգել էր և բոլորին նույններ ասել։ Բոլորն օդակայանում սպասում էին Ծիպոյին, Ծիպոն միայնակ կանգնած էր օդակայանում, նայել էր ձեռքի սպիին, որն այլևս չկար, օդակայանի մեջտեղում մի պար էր պարել, Հետո մոտեցել եր տաքսու վարորդին ու հարցրել.
– Վարպետ, ընկերության մասին ի՞նչ կասես:
– Ընկերությունն անմահ է,- առանց երկար-բարակ մտածելու կամ ձայնը դողացնելու շշել էր վարորդը:
– Դե ուրեմն, քեզ տասնմեկ բումերանգ եմ նվիրում, իսկական, աբորիգենի սարքած: Շպրտելուց զգույշ կլինես ճակատիդ չխփի:
– Ախպեր հավեսդ չունեմ, ասա ու՞ր ենք գնում:
– Քշի հետ, դեպի Սիդնեյ:

Այս պատմությունը հետաքրքիր էր ինձ համար, թեև կարդալուց խառնաշփոթ էր իմ գլխում, բայց ինձ դուր եկավ։ Այս պատմությունը մի քիչ անհասկանալի էր, այսինքն ես չեմ հասկանում թե այս պատմությունով հեղինակն ինչ էր ուզում ասել։ Գուցե ընկերությունը հավերժ չէ, գուցե ժամանակն ու հեռավորությունը բաժանում են մարդկանց։ Ես այդ պատմության մեջ շատ հետաքրքիր բան գտա ինձ համար։《 Տասներկու տարեկանում, երբ կյանքի անիմանալի հանելուկների բացահայտման միակ հուշարարը սիրտն է, նման բաները դժվար է ըմբռնել:
Նույնիսկ հիմա, երբ կյանքիս կեսը, գուցե շատը ապրել եմ, շատ բաներ չեմ հասկանում: Միտքս լարում եմ, ճակատս կնճռոտում ու վերջում էլի ականջս թեքում սրտիս զարկերի կողմը:》 Այս տողերով հեղինակն ուզում է ասել, որ միայն գիտելիքով ու խելքով չես կարող կյանքի խնդիրները լուծել, պետք է լսել սրտին, սրտով ավելի հեշտ է և ավելի արդյունավետ է լուծել կյանքի խնդիրները։ Սիրտը մեզ համար միշտ ճիշտ որոշումներ կկայացնի, անգամ եթե արդեն շատ բան գիտես, միևնույնն է սիրտն է սրատես։ Այս տողերի հետ կարող եմ կապել նաև փոքրիկ Իշխանի հանճարեղ նախադասությունը, 《ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է սրատես》այսինքն կյանքում կարևոր բաները միայն սրտով կարող ես տեսնել, հետևաբար սիրտն է լավագույն հուշարարը կյանքի հանելուկներն ու խնդիրները լուծելու համար