
Աղբահանումը Երևան քաղաքում գերխնդիր է հանդիսանում, քանի որ քաղաքում չկան բավարար միջոցներ աղբահանման և աղբի վերամշակման համար։ Օրինակ՝ քաղաքը սպասարկում են ոչ բավարար քանակով աղբատար մեքենաներ։ Սակայն ի ուրախություն Երևան քաղաքի բնակիչների այսօր այս խնդիրը կարելի է համարել ինչ որ չափով լուծված, բայց խնդրի լուծման համար միայն կառավարության ուժերը բավարար չեն, քանի որ մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է մաքուր պահել քաղաքը քանզի սա է մեր տունն է, մեր հայրենիքը և մեր պարտքն չծուլանալ և մեր ձեռքի աղբը կամ ծխախոտի մնացորդները չգցել գենտնին այլ մոտակա աղբանը։ Մեկ այլ ավելի մեծ խնդիր է երբ աղբը նետում են մոտակա գետը, չհասկանալով որ այդ քայլով անմիջականորեն վնասում են սեփական առողջությանը,քանզի հենց այդ գետերի ջրերով են ոռոգվում այն դաշտերը որոնցից ստացված բերքով ենք սնվում։
