ինչու է ձյունը սպիտակ,ձյան փաթիլը իրականումթափանցիկ է նա կազմված է ջրի կաթիլից որը սառում և դառնում է վեցանկյան կտորներ, պաթիլներից կազմված ձյունը սպիտակ է , քանի որ գետնին ընկաց և իրար վրա հավաքված ձյունը այլևս չի կարող իր միջով անցկացնել արևի շողերը:Եթե արևի լույսը լիներ դեղին կամ կարմիր ձյունն ել կլիներ դեղին կամ կարմիր:
Месяц: Январь 2020
Թուրքիաի և Հայաստանի հարաբերությունները
Ընդհանուր տեղեկություններ
1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձը Ադրբեջանին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:
2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:
Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:
2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային Ժողովից: 2018թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգը:
Սուրբ ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը` Ջերալդինային
Դստրիկս, հիմա գիշեր է: Ծննդյան գիշեր: Քնած են և եղբայրդ ու քույրդ: Նույնիսկ մայրդ արդեն քնել է:
Ինչքան հեռու եմ քեզանից, բայց թող կուրանան աչքերս, թե քո պատկերը , թեկուզ մի ակնթարթ, հեռանում է աչքիս առաջից: Այդտեղ՝ հեքիաթային Փարիզում, դու պարում ես փառահեղ թատրոնի բեմահարթակի վրա, Ելիսեյան դաշտերում: Ես դա լավ գիտեմ, և ինձ թվում է, գիշերվա այս լռության մեջ լսում եմ քո քայլերը, տեսնում եմ քո աչքերը, որ փայլում են ինչպես աստղերը ձմեռայիմ գիշերում: Գեղեցկուհի՛ եղիր և պարիր, ա՛ստղ եղիր և փայլիր, բայց եթե հանդիսատեսի ցնծությունն ու շնորհակալության խոսքերն արբեցնեն քեզ, եթե գլուխդ պտույտ գա քեզ ընծայված ծաղիկների բույրից, ապա քաշվիր մի անկյուն և կարդա իմ նամակը, ունկնդիր եղիր հորդ ձայնին.
Ես քո հայրն եմ, Ջերալդինա
Ես`Չարլին, Չարլի Չապլինը:
Գիտե՞ս, թե քանի գիշերներ եմ անցկացրել քո մահճակալի մոտ, երբ դու փոքր էիր. քեզ հեքիաթներ էի պատմում և՛ քնած գեղեցկուհու, և՛ մշտարթուն վիշապի մասին… Ես տեսնում էի, Ջերալդինա, տեսնում էի քո ապագան, քո այսօրը. Ես տեսնում էի բեմահարթակի վրա խաղացող մի աղջկա, երկնքում ճախրող մի փերու: Լսում էի, ինչպես մարդիկ ասում են.« Տեսնու՞մ եք այս օրիորդին: Սա այն ծեր ծաղրածուի աղջիկն է: Հիշու՞մ եք ինչ էր նրա անունը` Չարլի»:
Այսօր հերթը քոնն է: Պարի՛ր: Ես պարում էի լայն պատառոտված անդրավարտիքով, իսկ դու պարում ես արքայադստեր մետաքսյա հագուստով: Այդ պարերն ու ծափահարությունների որոտը քեզ երկինք կհանեն: Բարձրացի՛ր: Բարձրացիր այնտեղ, աղջիկս, բայց և վերադարձիր երկիր, դու պետք է տեսնես, ինչպես են ապրում մարդիկ, ինչպես են ապրում այն ծայրամասերի փողոցի պարուհիները. Նրանք պարում են ցրտից և սովից դողալով: Ես այնպիսին եմ եղել, ինչպիսին նրանք են, Ջերալդինա: Դու ինձ չես ճանաչում Ջերալդինա… ես շատ հեքիաթներ եմ պատմել քեզ այն երկար գիշերներին, բայց իմը, իմ հեքիաթը` չեմ պատմել: Իսկ դա նույպես հետաքրքիր է: Հեքիաթ` քաղցած ծաղրածուի մասին, որ պարում ու երգում էր Լոնդոնի աղքատ թաղամասերում, իսկ ապա… ողորմածություն հայցում…
Ահա նա իմ, հեքիաթը: Ես գիտեմ ինչ բան է սովը, ինչ է անօթևան լինելը:
Ավելի լավ է խոսենք քո մասին:
Քո անվանը, Ջերալդինա, հետևում է իմը` Չապլին: Այդ անունով ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց: Բայց ես ավելի լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են: Ջերալդինա, այն ախարհում, որտեղ ապրում ես դու, միայն պարերն ու երաժշտությունը չէ,որ գոյություն ունեն…Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը: Ես կարգադրել եմ, որպսզի բանկում վճարեն քո այդօրինակ ծախսերը: Ժամանակ առ ժամանակ օգտվիր մետրոյից, կամ շրջիր ավտոբուսով և շատ ավելի հաճախ քայլիր ոտքով, դիտիր քաղաքը: Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսի նա կարողանա ճախրել ամպերից վեր, սովորաբար կտրում է նրա ոտքերը: Եվ, եթե գա այն պահը, երբ դու քեզ վեր կզգաս հասարակությունից, անմիջապես թո՛ղ բեմը: Նստիր առաջին իսկ պատահած տաքսին և գնա Փարիզի արվարձանները:Դրանք ինձ շատ լավ ծանոթ են: Դու այնտեղ կտեսնես շատ պարուհիների, այնպիսիններին, ինչպիսին դու ես, նույնիսկ ավելի գեղեցիկները, ավելի նազելիները, ավելի հպարտները, քան դու ես: Քո թատրոնի լուսարձակների կուրացուցիչ լույսերը այնտեղ չկան: Նրանց լուսարձակը լուսինն է:
Ես պիտի մեռնեմ, բայց դու պիտի ապրես… Ես ուզում եմ, որ դու երբեք չիմանաս՝ ինչ բան է աղքատությունը:
Այս նամակի հետ քեզ ուղարկում եմ չլրացված դրամական չեկ, որպեսզի դու կարողանաս ծախսել այնքան, որքան ցանկանում ես: Բայց երբ ծախսես երկու ֆրանկ, մի՛ մոռացիր հիշեցնել քեզ, որ երորդը քոնը չէ, նա պետք է պատկանի այն անծաոթին, որն ունի դրա կարիքը: Իսկ դու հեշտությամբ կգտնես այդպիսի մեկին: Ես քեզ հետ խոսում եմ փողի մասին, որովհետև գիտեմ նրա դիվային ուժը: Մի վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով, գիտցիր, որ ամենամեծ ադամանդը արևն է: Բարեբախտաբար նա լուսավորում է բոլորին: Եվ երբ, մի գեղեցիկ օր, սիրահարվես մեկն ու մեկին, ապա նվիրվիր նրան մինչև վերջ: Ես ասել եմ մորդ, որպեսզի նա այդ մասին գրի քեզ: Նա սերը ավելի լավ գիտի քան ես, նրան ավելի վայել է խոսել այդ մասին…
Ես գիտեմ, որ հայրերի և որդիների միջև գնում է հավերժական մենամարտ: Ինձ հետ, իմ մտքեր հետ կռվիր, աղջիկս: Ես չեմ սիրում հնազանդ երեխաներ, և քանի դեռ աչքերիցս արցունքներ չեն կաթել այս տողերի վրա, ուզում եմ հավատալ, ծննդյան այս գիշերը հրաշալիքների գիշեր է: Ես կցանկանայի, որպեսզի հրաշք կատարվեր, որ դու իսկապես հասկանայիր այն բոլորը, ինչ ցանկացա ասել քեզ:
Չարլին արդեն ծերացել է Ջերալդինա: Վաղ թե ուշ բեմական սպիտակ մետաքստի փոխարեն ստիպված պիտի լինես սև զգեստ հագնել, որպեսզի գաս իմ գերեզմանին: Այժմ ես չեմ ուզում վշտացնել քեզ: Միայն ժամանակ առ ժամանակ նայիր հայելուն, այնտեղ դու ինձ կտեսնես: Քո երակներով իմ արյունն է հոսում: Նույնիսկ այն ժամանակ, երբ արյունը կսառչի իմ երակներում,ես կուզենայի, որ դու չմոռանաս հորդ` Չարլիին:
Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:
Փորձիր և դու:
Համբուրում եմ քեզ:
Չարլի:
Առաջադրանքներ
- Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Կուրանալ-Տեսողությունից զրկվել
փառահեղ-Շքեղ, հոյակապ
պատառոտել-Հոշոտել, գզգզել, մարմինը պատառ-պատառ անել,
- Տեքստից առանձնացրո՛ւ այն մտքերը, որոնք քեզ դուր եկան:
երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուս երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեզ տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին…
- Ըստ այս տեքստի բնութագրի՛ր Չապլինին:
Բարի, աշխատասեր, երեխաներին սիրող և միշտ ուրախ
- Քո կարծիքով ինչպիսի՞ կյանք է ունեցել Չարլի Չապլինը:
Նա աղքատ էր, բայց շատ երջանիկ ու աշխատասեր:
- Համամի՞տ ես այն մտքի հետ, որ փողերը դիվային ուժ ունեն: Ինչպե՞ս ես հասկանում դա:
Այո նրանք ունեն այդ ուժը, որովհետև այնպես են անում, որ մարդն գողություններ անի (Գողանա մարդու ժամը և ծախի): Ես հասկանում եմ դա ինչպես փոխաբերական իմաստ, բայց իմ մտքերնել են ճիշտ:
Մեծ Հայքը 3-րդ դարում
Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ.թ.ա 247թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ.թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:
Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում Արշակունիները հաստատվել են 52 թվականից և իշխել մինչև 428 թվականը։ Վրաց-Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ 189-284: Աղվանքում մազքթած Արշակունիները իշխել են 1-ին դարից մինչև 510 թվականը։
Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և Հայ գրերի գյուտը (405)387թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։
Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյանները, Սյունիները, Բագրատունիները, Արծրունիները և այլոք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 855 թվականին
Արևմտյան քաղաքակրթությունները
Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, Ջոն Օլինի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սեմուել Հանթինգտոնը դեռևս 1993 թվականին լույս տեսած իր «Քաղաքակրթությունների բախումը» արժեքավոր աշխատության մեջ գրում է հետևյալը` «Իր արժեքները` ժողովրդավարությունը և լիբերալիզմը, որպես համամարդկային արժեքներ տարածելու, ռազմական գերակշռությունը պահպանելու և իր տնտեսական շահերը հաստատելու Արևմուտքի փորձերը հարուցում են մյուս քաղաքակրթություների ընդդիմությունը»:
Սա վերաբերում է մասնավորապես այն քաղաքակրթություներին, որոնք իրենց մշակութային առանձնահատկություններով, գաղափարախոսությամբ, ավանդույթներով, կենսաձևով և սովորույթներով հանդերձ, ընդհանուր առմամբ, հիմնական և էական հատկանիշներով եզրահպվում և հարում են արևելյան բևեռին ու տարբերակին և որպես այդպիսին հանդես են գալիս որպես գծային, զուտ համաչափ աշխարհընկալման յուրօրինակ ժառանգորդ կրողներ: Այն, որ արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների միջև գոյություն ունեն ակնհայտ, ընդգծված և սկզբունքային տարբերություններ ու հակասություններ, սա, թերևս ոչ ոքի համար գաղտնիք չէ և ոչ էլ իր անհերքելի ճշմարտությամբ վիճարկման ենթակա, իսկ թե ինչպիսի տարբերություններ և հակասություններ կան, այս ամենի վերաբերյալ հնարավոր է պարզ, որոշակի, հստակ, լիարժեք և ամբողջական պատկերացում կազմել՝ ուշադիր և քննասույզ հայացք ձգելով գերմանացի հռչակավոր գրող և փիլիսոփա Գերման Կայզերլինգի կազմած հետևյալ աղյուսակին՝
ԱՐԵՎՄՈՒՏՔ՝ ռեալիզմ, առարկայականություն, ռացիոնալիզմ, պրագմատիզմ, բազմակարծություն, կամք, շարժունություն, արհեստականություն, առաջադիմականություն, ինտենսիվ միջամտություն բնության հարընթացներին, անհատապաշտություն, իրավունք, գիտականություն:
ԱՐԵՎԵԼՔ` իդեալիզմ, սուբյեկտիվություն, միակարծություն, ինտուիցիա, ճակատագրապաշտություն, անշարժություն, պահպանողականություն, բնականություն, հնազանդություն բնությանը, համայնականություն, բարոյականություն, կրոնականություն:
Ջանալով օբյեկտիվ իրականության անաչառ և անկողմնակալ դիրքերից խոր և համակողմանի վերլուծության ենթարկել վերոհիշյալ աղյուսակում առկա տվյալները և համեմատելով այն մարդկության զարգացման իրական պատմության և պատկերի հետ, գալիս ենք շատ կարևոր եզրահանգման ու հետևության, այն է` արևմտյան և արևելյան քաղաքակրթություններից յուրաքանչյուրն ունեցել է և ունի իր թե առավելությունները և թե իր թերի, անկատար կողմերը, իր յուրօրինակ էթիկական չափանիշը, վարքի ու աշխարհայացքի իր որոշակի դրոշմակերպը՝ համաձայն Լ. Գումիլյովի, սովորույթների կեղևը՝ ըստ Թ. Քարլեյնի, իր սեփական գաղափարը, ճշմարտությունը, հաբիտուսը, սեփական կյանքը, հուզումները, կրքերը, զգացումները և սեփական մահը` ըստ Օ. Շպենգլերի, և խոսել այս պարագայում որևէ քաղաքակրթության անվիճարկելի գերազանցության կամ առաջնայնության մասին, կարծում եմ, ոչ միայն տեղին չէ, այլև հիմնավորապես սխալ, չկշռադատված և անհեռատես մոտեցում է, մոտեցում, որը զուտ ճշմարտության ճանաչողությունն է միանգամայն անբավարար հիմքերով և ոչ ավելին: Հանուն ճշմարտության պետք է նկատել սակայն, որ արևմտյան և արևելյան տարբեր քաղաքակրթական բևեռներում գտնվող և իրենց հզորության բարձրակետին հասած բոլոր ժողովուրդները միշտ էլ հակված են եղել և են իրենց մշակույթը, իրենցապրելակերպը, տնտեսաձևը, քաղաքական համակարգը և հասարակական կառուցվածքը համարել միակ ճշմարիտը, եզակին, բացարձակը և անվիճարկելին, իսկ այսպիսի սխալ պատկերացումները ոչ միայն դժվարին, փշոտ և անարդյունավետ են դարձրել և դարձնում քաղաքակրթությունների փոխներթափանցումը, երկխոսությունն ու շփումը, այլև աշխարհը կանգնեցնում են նոր փորձությունների և մարտահրավերների առաջ, քանզի միշտ էլ փորձ է արվել և արվում է նաև այսօր, ողջ աշխարհի դիմագիծը և քաղաքակրթական միանգամայն տարբեր հարթություններում գտնվող ազգերի և ժողովուրդների ճակատագիրը կերտել և կառուցել համաձայն վերոհիշյալ թյուր և սխալ ստերեոտիպ պատկերացումների:
Այս տեսանկյունից հատկանշական օրինակ է Արևմուտքը, որը «վարակված» լինելով յուր քաղաքակրթության անվիճարկելի գերազանցության և առաջնայնության պատրանքներով, համառորեն ձգտել և ձգտում է իր մշակութային, արժեբանական չափանիշներն ու կողմնորոշիչները տարածել այլ ազգերի ու ժողովուրդների վրա, անշուշտ, առանց հաշվառելու վերջիններիս կամքը, ցանկությունը, կենսակերպը, աշխարհայացքը և սովորույթները:
Որևէ տարակույս չի կարող լինել այն հարցում, որ արևմտյան քաղաքակրթությունը, այո, իր զարգացման ճանապարհին ունեցել է և ունի հսկայական առաջընթաց և վիթխարի ձեռքբերումներ ըստ էության բոլոր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում, սակայն դրա հետ մեկտեղ չպետք է անտեսել նաև Արևմուտքին բնորոշ թերություններն ու մի շարք բացասական հատկանիշները, մասնավորապես այն, որ ճշմարիտ հոգևորության պակասն ու բարոյականության անկումը այսօր բզկտում, ծվատում և ուժգնորեն ցնցում են արևմտյան հասարակությունը և սպառնում նրա գոյության հիմքերին՝ հիմքեր, որոնք ամրացնելու համար Արևմուտքը, ըստ իս, վաղ թե ուշ, պետք է հանգի արժեքային ռեֆորմացիայի փրկարար գաղափարին՝ հասնելու համար նրան, որ, ի վերջո, տեխնիկա-տնտեսական գործոնները ոչ թե գերակայեն, այլ հավասարակշռեն մշակութաէթիկական մեխանիզմներին: Արևմտյան մշակույթը և քաղաքակրթությունը այսօր մոտեցել է պատմական այն հանգրվանին, երբ կանգնած լինելով միայն իմացական, նյութական և սպառողական արժեքների սանդղակին, ըստ էության մոռացության է մատնել կամ էլ աչքաթող արել ավելի կարևոր՝ պրակտիկ-բարոյական և հոգևոր-աստվածային արժեքները, ցավալի մի իրողություն, որ ընդունում և խոստովանում են անգամ Արևմուտքում ճանաչում գտած բազմաթիվ հեղինակավոր անհատներ քաղաքագետներ, գրողներ, մշակութաբաններ և այլն:
Այ առումով հետաքրքրության է արժան ֆրանսիացի հանրահայտ մշակութաբան Ռընե Գենոնի հետևյալ դիտարկումը՝ «Արդի արևմտյան քաղաքակրթությունը պատմության մեջ ներկայանում է որպես անոմալիա, մեզ հայտնի քաղաքակրթությունների մեջ միակը, որն ընտրել է զարգացման զուտ նյութական վեկտորը. միակն է, որ չի հենվում բարձրագույն կարգի ոչ մի սկզբունքի վրա»:
Իհարկե, սա ծայրահեղ գնահատական է, որին պետք է վերաբերվել որոշակի վերապահումով, բայց այն, որ այստեղ կա ճշմարտության հատիկ, կարծում եմ խոհուն որևէ մեկը չի կարող այն առարկել կամ էլ ժխտել:
Ինչ վերաբերում է արևելյան քաղաքակրթությանը, ապա պետք է նկատել, որ վերջինս նույնպես, մարդկային մտքի գործունեության տարբեր բնագավառներում, մասնավորապես` հոգևոր-մշակութային ոլորտում ունեցել է նշանակալից այնպիսի ձեռքբերումներ և հաջողություններ, ստեղծել բացարձակ այնպիսի արժեքներ, որոնք նրանից պահանջել են գերման փիլիսոփա Մ. Վեբերի արտահայտությամբ՝ «համոզմունքի բարոյագիտությունը, պարտքը, արժանապատվությունը, կրոնական պատվիրանը, ակնածանքը, կամ էլ որևէ գործի կարևորությունը», և որոնք, իրավամբ, ողջ մարդկության հպարտության ու հիացմունքի առարկան են դարձել:
Այս ամենի հետ մեկտեղ, արևելյան քաղաքակրթությունը զարգացման իր ճանապարհին ունեցել է նաև լրջագույն այնպիսի բացթողումներ և ցավալի կորուստներ, որոնք պայմանավորված են եղել նախ և առաջ նրան բնորոշ բացասական գծերով և հատկանիշներով՝ սուբյեկտիվությամբ, միակարծությամբ, ճակատագրապաշտությամբ, այսինքն՝ այն ամենով, ինչով, տարաբախտաբար, հարթվել է այդ քաղաքակրթության բեկման, անկումի և մայրամուտի ճանապարհը:
Ինչպես իրավամբ նկատում է անգլիացի հռչակավոր պատմաբան Առնոլդ Թոյնբին՝ «Բարձրագույն աստվածային իրականությունը յուրաքանչյուր քաղաքակրթության առջև դրել է ինքնագոյատևման խնդիր», և այս խնդիրը հաջողությամբ կարող են լուծել միայն այնհասարակությունները կամ ժողովուրդները, որոնք լիովին կապահովեն յուրյանց կենսագործունեության մտավոր-բարոյական զսպման պահանջներն ու չափանիշները:
Աքսիոմատիկ ճշմարտության հավակնող այս թեզը հավասարապես վերաբերում է նաև հայ ժողովրդին, որի փրկության ակն ու առանցքը, գոյության խարիսխը այսուհետ պիտի դառնա հավատարմությունը թե արևմտյան և թե արևելյան քաղաքակրթություններին գանձարանից վերցրած լավագույն և ճշմարիտ արժեքների անհակասական ամբողջության, դրական միախառնման և դրական համամիասնության սկզբունքին և ոչ թե օրիենտացիայի պատմական չարիքին ծնունդ տված և բազում դժբախտությունների պատճառ դարձած տարբեր քաղաքակրթությունների միջև խուսանավման արատավոր գործելակերպին:
Արևելքի 1-ին պետությունները
Հին աշխարհի երկրներ, ամենաառաջին պետություններն, որ առաջացել են 5-6 հազար տարի առաջ Հյուսիսային Աֆրիկայում և Հարավային Ասիայում՝ այսպես կոչված Հին Արևելքի երկրներում:
Հին աշխարհի երկրներից էին Եգիպտոսը` Աֆրիկայի հյուսիս-արևելքում` Նեղոս գետի հովտում, ասիական պետություններ Աքքադն ու Շումերը` Տիգրիս և Եփրատ գետերի միջև՝ Միջագետքում: Այնուհետև մեր թվարկությունից առաջ 2-րդ հազարամյակում հենց այստեղ առաջացան Բաբելոնն ու Ասորեստանը: Հնագույնների շարքին են դասվում նաև Հնդկաստանում (Ինդոս և Գանգես գետերի հովիտներում) և Չինաստանում (Հուանհե գետի ափերին) կազմավորված պետությունները: Մեր թվարկությունից առաջ 1-ին հազարամյակում Եվրոպայում ամենամեծը Աթենք ու Սպարտա հունական պետություններն էին: Իսկ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում հիմնադրվեց Հռոմ քաղաքը, որը դարձավ Հռոմեական պետության մայրաքաղաքը: Տաք կլիման, հողին խոնավություն և բերրիություն պարգևող գետերը, անտառները, անասունների համար արոտավայր հանդիսացող խոտավետ տափաստաններն ու կանաչախիտ մարգագետինները և, վերջապես, մետաղների (պղնձի ու երկաթի) հանքաշերտերը հնարավորություն տվեցին, որ այդ պետությունների տարածքում բնակվող մարդիկ նախնադարյան կենսաձևից զարգացման ավելի բարձր աստիճանի անցնեն ավելի վաղ, քան որևէ այլ վայրում: Նրանք առաջինը սովորեցին աշխատանքի գործիքներ ու զենք պատրաստել մետաղներից: Այստեղ հասարակությունը վաղ բաժանվեց դասակարգերի՝ ստրուկների, աղքատների ու հարուստների, ուստի և ձևավորվեցին պետություններ՝ իրենց օրենքներով, դատարաններով, բանակով, որոնք ամրապնդում էին ստրկատերերի իշխանությունը:
Հայկական լեռնաշխարհ
Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ, պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։
Հայկական բարձրավանդակը նկատելիորեն տարբերվում է շրջակա տարածքներից. այն ունի 1500-1800 մետր միջին բարձրություն, իսկ առանձին գագաթներ ունեն ավելի քան 3 000 — 4 000 մետր բացարձակ բարձրություն։ Գերմանացի աշխարհագետ Կարլ Ռիտտերը Հայկական լեռնաշխարհն անվանել է օդով և ջրով հարուստ «լեռնային կղզի»: Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։ Բարձրությամբ լեռնաշխարհում երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստան, 4 090 մ)։
Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է։ Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները[Ն 1], որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը։ Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկական բարձրավանդակի մոտ երկու երրորդը այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
Գեղեցկություն իմ պատկերացումը\ինչ է գեղեցիկ
Մեզ շրջապատող ամեն ինչ գեղեցիկ է:Գեղեցկությունը կարելի է համարել մեր կյանքի կիսով չափ կարևորագույն մասնիկ:Ես կարծում եմ`գեղեցկությունը երևույթ է,որը կարող ենք տեսնել,նկարել և գրել:Գեղեցիկը ավելի վառ արտահայտվում է ԱՐՎԵՍՏՈՒՄ:Քանի որ նկարիչները և քանակողները կարողանում են ավելի արտահայտիչ պատկերել գեղեցկությունը և բացահայտել նրա գաղտնիքը…Ես համարում եմ,որ գեղեցկությունը ինչ-որ չաքփ ուժ է,բայց ոչ էլեկտրականության կամ ջերմության…Ավելի շատ մագնիսական,քանի որ,երբ մենք գեղեցիկ իր կամ գեղեցիկ բնություն ենք տեսնում ակամայից ուղղվում ենք դեպի գեղեցիկը:Այսինքն`կարելի է համարել,որ ինչ-որ չափով ուժ է և մագնիսական ուժ:
Կյանքն էլ է գեղեցիկ իր գաղտնիքներով ու դվարություններով:Մենք ամեն օր ականատես ենք լինում,ինչ-որ գեղեցիկ երևույթի կամ իրի:Եթե չլիներ`ԳԵՂԵՑԻԿԸ,ՍԵՐԸ,ԶԳԱՑՄՈՒՆՔԸ,ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ,երևի թե չէր կարողանա զարգանար արվեստը:Այսինքն`ԳՐՈՂԸ,ՆԿԱՐԻՉԸ,ՔԱՆԴԱԿՈՂԸ չէր կարողանա այդքան լավ պատկերել այս չորս մեր կյանքի կարևոր մասնիկները:Մենք ասում ենէ ԳԵՂԵՑԻԿ,բայց չենէ հասկանում այդ վեց տառի տակ թաքնված գաղտնիքը:Գաղտնիք…որ ոչ միայն բոլորն են հասկանում…Հասկանում են միայն գեղեցիկը ճիշտ ընկալողները…