Դեբեդ գետի էկոլոգիական խնդիրներ

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում:

«Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ:

Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկանլում եմ, որ հետևողական լինեն», — ահազանգեց Արայիկ Բաբայանը:

ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Հետքը» մի քանի անգամ ահազանգել է, որ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մերթըլ Փրինս» կորպորացիայի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները  գիշերները թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը: 

Անցած տարիներին  մեզ չէր հաջողվել լուսանկարել, թե ինչպես է կոմբինատը գիշերները պոչանքները լցնում գետը: Տեղանքը լուսավորված չէ, եւ ամենուր  թունավոր պոչանքների լճակներ են, անանցանելի ավտոմեքենայի և հետիոտնի համար:

Օգոստոսի 14-ին` ժամը 18-ի սահմաններում, հեռախոսով  «Հետքին» կրկին ահազանգեցին պոչանքները լեռնահարստացման ֆաբրիկայից այդ պահին  Ախթալա գետակ լցվելու մասին:  Երեկոյան ժամը 20:00-ին ականատես եղանք  տխուր տեսարանի:

Ներկայումս «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է կալանավայրում, նա մեղադրվում է մանկապղծության մեջ, իսկ ընկերությունը ղեկավարում է նրա կինը` Մադլեն Թաշճյանը:

Թունավոր պոչանքները լցվում են գետը, որի ջրով ոռոգվում են Ախթալայի, Քարկոոփի, Շնողի, Ճոճկանի և Նոյեմբերյանի գյուղերի այգիները եւ բանջարանոցները:

Այս իրավիճակը տարիներ շարունակ չստեսնելու է տալիս  բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Լոռու մարզի իրավապահները, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը ուներ «բարձր» հովանավորներ:

Իսկ այդ վտանգավոր տարածքում, որոտեղով պոչանքներն են հոսում, մենք հանդիպեցինք Ախթալա քաղաքի բնակիչ  Գյուլնարային: Նա դույլը ձեռքին  մոշ էր քաղաքում հենց այդ վայրից:  Իսկ  հաջորդ առավոտյան սոցիալապես  անապահով այդ կինը իր հավաքած  մոշը վաճառելու է Ալավերդու շուկայում, կամ գուցե և  Ախթալայի իր հարևաններին` այդպես էլ չգիտակցելով  թունավոր պոչանքներով սնված մոշի վտանգները  մարդու առողջության համար:

Թումանյանը Ընտանիքում

Նախնիներ
Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ ։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։
Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել, տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։
Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են[Ն 3]։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։
Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի[Ն 4] մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)[20]։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։
Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստճանն ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է
Ծնողներ
Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․
Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող[24]։

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում[25]։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[26]։
Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[27]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։
Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում[24]։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․
Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․

Դեբեդ

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հուն և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ ՄարցըԱչերըՇնողը։ Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ ՀաղպատՍանահինԱխթալաՔոբայրՔառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ որպես սարսափազդու գետ… Այն նկարագրված է նաև Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագարվում է՝ այդ կիրճում գիշերը միայնակ լինելով։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ՝ այն երկհարկանի է: Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդները: Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության[2]:

Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ[3]։

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

Ապստամբության սկիզբը

Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

Ակոռիի ճակատամարտը

Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է  Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

Ներսեհապատի ճակատամարտը

482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

Պապ Թագավոր

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո: 

368 թվականին Արշակի գերությունից և թագուհու անարգ սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկները Վահանի և Մերուժանի գլխավորությամբ ավերում էին քաղաքները և շեները և ատրուշաններ կառուցում: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի`մի մասը հակված էր դեպի Հռոմ, իսկ մյուս մասն էլ պարսկամետ էր: Երազգավոսի մոտ 11 հազար ընտիր զորքերով Փառանձեմ թագուհին փակվել և սպասում էր որդու վերադարձին, սակայն նրան բախտ չվիճակվեց տեսնել որդու հաղթական վերադարձը, որովհետև մինչ այդ պարսիկները մտան քաղաք և ավերեցին այն,իսկ թագուհուն անմարդկային խոշտանգումների ենթարկելով սպանեցին: Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում, որտեղ մեկնել էր Վաղես կայսեր մոտ օգնական զորք տրամադրելու համար, որպեսզի կարողանար երկիրը փրկել պարսկական լծից: Պապը 368 թ. Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Նա նույնիսկ մեկ տարի իր զինակիցների հետ փակված էր անտառում և սպասում էր իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն` նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակը վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:

Պատերազմներ

2 րդ համաշխարհային պատերազմը սկսվել է Սեպտեմբերի 1 1939թ ին այնտեղ ներգրավված են եղե 62 պետություն Սովետականմիությունը,ԱՄՆ,Վիետնամ,Կանադա,Ավստրալիա,Գիտլերական Գերմանիա և շատ ուրիշներ։Երկրորդ համաշխարային պատերազմի ժամանակ 2 անգամ է օգտագործվել ատոմային զենք և դրա արդյունքում մահացել է 200000 մարդ։

Եթե օրերից մի օր սկսվի 3 րդ համաշխարհային պատերազմը վտանգ կսպառնա ամբողջ մարդկությանը, քանի որ ներկա դրությամբ աշխարում կա 11565 ատոմային ռումբ որոնցից 5500 գտնվում է ռուսաստանում 5070 ԱՄՆ ում 300 Ֆրանսիաում 260 ը Չինաստանում 215 Մեծ Բրիտանյայում 130 ը Պակիստանում 120ը Հնդկաստանում 80ը Իսրայելում և 10 ը Հյուսիսային Կորեայում,և եթե այդ բոլորը օգտագործվի կսկսվի աշխարհի վերջը։

Տերյան

Ամենա հուզիչ

Ես ընտրեցի ամենահուզիչ բանաստեղծություն, որպես այս երկուսը` <<Անջատման երգ>> և <<Տխուր զրույց>>, քանի որ ես զգացի, որ բանաստեղծության հերոսը անհանգիստ էր և ես առանձնացնում եմ այս տողերը`<<Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…>>, քանի որ այստեղ է բանաստեղծության հիմնական հուզմոիւնքը խորացված:

  •  ամենապայծառ բանաստեղծությունները 12

Այս երկու բանաստեղծությունը իմ համար նրանով էր պայծառ և կապված, քանի որ երկու բանաստեղծություններն էլ գարնան մասին են` <<Գարուն>> և <<Գարնանամուտ>>, և բանսատեղծություններն էլ շատ ուրախ և պայծառ են:

  • ամենաձանձրալի բանաստեղծությունները 12

Ինձ ձանձրալի է այս երկու բանաստեղծությունները, քանի որ երբ ես դրանք կարդացի, ինձ ինչ որ զգացողություն կամ տրամադրություն չպատճառեց, ձանձրանում էի դրանք կարդալուց և իմ կարծիքով մի քիչ էլ անիմաստ և անհետաքրքիր:

  • ամենատխուր բանաստեղծությունները 12

Իմ համար տխուր էին այս բանաստեղծությունները` <<Հրաժեշտի խոսքերից>>  և <<Աշնան մեղեդի>>, բայց մեջբերում կանեմ <<Աշնան մեղեդի>> բանսատեղծությունից`<<Իմ հոգու համար չկա արշալույս —Անձրև՜ է, աշո՜ւն…>>:

  • սիրո հետ կապված բանաստեղծությունները 12345

Երևի թե սիրո թեմայով բանաստեղծությունը ամենագունավոր բանաստեղծություններից մեկն է և ես այս հինգ բանաստեղծության մեջ տեսնում եմ հինգ հիմնական գույներ` դեղին, կարմիր, գազարագույն, կանաչ, կապույտ:

«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:

«Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:

«Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ»:

«Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է»: