
День: 12 февраля 2020
Տերյան
Ամենա հուզիչ
Ես ընտրեցի ամենահուզիչ բանաստեղծություն, որպես այս երկուսը` <<Անջատման երգ>> և <<Տխուր զրույց>>, քանի որ ես զգացի, որ բանաստեղծության հերոսը անհանգիստ էր և ես առանձնացնում եմ այս տողերը`<<Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…>>, քանի որ այստեղ է բանաստեղծության հիմնական հուզմոիւնքը խորացված:
Այս երկու բանաստեղծությունը իմ համար նրանով էր պայծառ և կապված, քանի որ երկու բանաստեղծություններն էլ գարնան մասին են` <<Գարուն>> և <<Գարնանամուտ>>, և բանսատեղծություններն էլ շատ ուրախ և պայծառ են:
Ինձ ձանձրալի է այս երկու բանաստեղծությունները, քանի որ երբ ես դրանք կարդացի, ինձ ինչ որ զգացողություն կամ տրամադրություն չպատճառեց, ձանձրանում էի դրանք կարդալուց և իմ կարծիքով մի քիչ էլ անիմաստ և անհետաքրքիր:
Իմ համար տխուր էին այս բանաստեղծությունները` <<Հրաժեշտի խոսքերից>> և <<Աշնան մեղեդի>>, բայց մեջբերում կանեմ <<Աշնան մեղեդի>> բանսատեղծությունից`<<Իմ հոգու համար չկա արշալույս —Անձրև՜ է, աշո՜ւն…>>:
Երևի թե սիրո թեմայով բանաստեղծությունը ամենագունավոր բանաստեղծություններից մեկն է և ես այս հինգ բանաստեղծության մեջ տեսնում եմ հինգ հիմնական գույներ` դեղին, կարմիր, գազարագույն, կանաչ, կապույտ:
«Տաղանդավոր գրողները գեղեցկացնում են գրականությունը, տաղանդավոր մարդիկ զարդարում են կյանքը»:
«Կյանքի մեջ գուցե կեղծիքը այնքան աչք չի ծակում, որքան գրականության մեջ»:
«Կարելի է լինել շատ կուլտուրական մարդ և քիչ իմանալ, և կարելի է լինել շատ իմացող, բայց անկուլտուրական մարդ»:
«Մարդու ամենաթանկարժեք սեփականությունը անկեղծությունն է»: