Դեբեդ

Հոսում է հիմնականում նեղ և խոր կիրճերով։ Տեղատարափ անձրևների ժամանակ հաճախ նրա վարարած ջրերը դուրս են գալիս իրենց հուն և մեծ ավերածություններ կատարում։ Այդ պատճառով Դեբեդի ափերը վտանգավոր տեղերում պատնեշավորված են։ Դեբեդն ունի նաև ոռոգման կարևոր նշանակություն։ Հիմնականում նրա ջրերով է ոռոգվում ցածրադիր վայրերի պտղատու այգիների մեծ մասը։

Դեբեդը Հայաստանի տարածքի ամենաջրառատ լեռնային գետն է։

Ունի խառը սնում, անհավասարաչափ ռեժիմ. հորդանում է գարնանը՝ բարձրանալով մինչև 1 մ։ Տարեկան հոսքը՝ 995 մլն. մ³, հոսքի մոդուլը՝ 9,21 լ/վրկ կմ², միջին հանքայնացումը՝ 225 մգ/լ։ Մինչև Բագրատաշեն սահանքավոր է, կատարում է խորքային էրոզիա։

Կիրճի խորությունը Թումանյան կայարանի մոտ 350 մ է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էլեկտրական էներգիա ստանալու համար։ Դեբեդից սկիզբ են առնում Էրմանի և Լաբաուի ջրանցքները, կառուցվել են մի շարք ջրհան կայաններ։ Նշանավոր վտակներն են՝ ՄարցըԱչերըՇնողը։ Դեբեդի ափամերձ տարածքում են գտնվում բազմաթիվ պատմական հուշարձաններ՝ ՀաղպատՍանահինԱխթալաՔոբայրՔառասնից Մանկանց վանքը, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին և այլն։ Դեբեդը տպավորվել է հայ ժողովրդի մոտ որպես սարսափազդու գետ… Այն նկարագրված է նաև Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմում, որտեղ գլխավոր հերոսը խելագարվում է՝ այդ կիրճում գիշերը միայնակ լինելով։ Դեբեդի հովիտն աչքի է ընկնում հետևյալ առանձնահատկությամբ՝ այն երկհարկանի է: Հովտի լանջերին նկատվում են լավային դարավանդները: Առանձնացնում են դարավանդների 12⁰, որոնք արդյունք են բազմածին հրաբխականության[2]:

Հնում գետի ստորին հոսանքը անվանվել է Բերդահոջ[3]։

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

Ապստամբության սկիզբը

Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

Ակոռիի ճակատամարտը

Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է  Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

Ներսեհապատի ճակատամարտը

482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

Պապ Թագավոր

Ինչպես գիտենք, Պապ թագավորը գահ բարձրացավ մի բարդ ժամանակահատվածում, երբ Հայաստանը գտնվում էր Պարսկաստանի և Հռոմի շրջափակման մեջ և յուրաքանչյուր վայրկյան ենթակա էր հարձակման: Թագավորը` Արշակ 2-րդը, գտնվում էր գերության մեջ, թագուհին պաշարված էր Երազգավորսում, սպարապետը մորթազերծ էր արված և դրված էր Անհուշ բերդում` Արշակի առաջ, իսկ կաթողիկոս Ներսես Մեծը, փոխանակ երկիրը առաջնորդելու, զբաղված էր եկեղեցիներ կառուցելով և նորոգելով: Պապ թագավորը գահ բարձրանալով իր առջև խնդիր է դնում ստեղծել այնպիսի պետություն, որը չպետք է կախում ունենար Հռոմից կամ Պարսկաստանից: Իսկ թե ինչքանով դա ստացվեց նրա մոտ կտեսնենք քիչ հետո: 

368 թվականին Արշակի գերությունից և թագուհու անարգ սպանությունից հետո ծանր իրավիճակ էր ստեղծվել երկրում: Պարսիկները Վահանի և Մերուժանի գլխավորությամբ ավերում էին քաղաքները և շեները և ատրուշաններ կառուցում: Հայ նախարարները պառակտված էին երկու մասի`մի մասը հակված էր դեպի Հռոմ, իսկ մյուս մասն էլ պարսկամետ էր: Երազգավոսի մոտ 11 հազար ընտիր զորքերով Փառանձեմ թագուհին փակվել և սպասում էր որդու վերադարձին, սակայն նրան բախտ չվիճակվեց տեսնել որդու հաղթական վերադարձը, որովհետև մինչ այդ պարսիկները մտան քաղաք և ավերեցին այն,իսկ թագուհուն անմարդկային խոշտանգումների ենթարկելով սպանեցին: Այդ ժամանակ Պապը գտնվում էր Հռոմում, որտեղ մեկնել էր Վաղես կայսեր մոտ օգնական զորք տրամադրելու համար, որպեսզի կարողանար երկիրը փրկել պարսկական լծից: Պապը 368 թ. Հռոմի օգնական 10000-անոց զորաբանակով, մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապն իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկզբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Նա նույնիսկ մեկ տարի իր զինակիցների հետ փակված էր անտառում և սպասում էր իրադարձությունների զարգացմանը: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն` նա կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը և պարսկական բանակը վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր Վասակ Մամիկոնյանի որդի սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը: