Դեբեդ գետի էկոլոգիական խնդիրներ

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի Նահատակի պոչամբարի տարածքից թափոնաջրեր են հոսում դեպի Դեբեդ գետ: Այս մասին ահազանգեց Շնող համայնքի բնակիչ Արայիկ Բաբայանը: Նրա ուղեկցությամբ էկոԼուրը ֆիքսեց՝ ինչպես են աղտոտված ջրերը հոսում դեպի Դեբեդ, որի ջրով մարդիկ ոռոգում են իրականացնում:

«Այրումի ձորից եկած ջուրն է, Ախթալայի կոմբինատից է գալիս, ինձ թվում է՝ պոչամբարից: Էս ջրով ենք ջրում. ծառերը չորացել են, 25-30 ծառ, բադերս, կովս՝ սատկել: 60 հատ բադ ունեի, 3-ն են մնացել: Ջրում ոչ գորտ կա, ոչ ձուկ:

Փետրվարի 17-ին նամակով դիմել եմ Ախթալայի ԼՀԿ-ին, այսօր մարտի 1-ն է, պատասխան չկա: Դիմել եմ, որ վնասի փոխհատուցում տան՝ ծառին 100.000 դրամ, և պահանջում եմ, որ էլ վնաս չտան: Կառավարությունից ակնկանլում եմ, որ հետևողական լինեն», — ահազանգեց Արայիկ Բաբայանը:

ԷկոԼուրն ահազանգը ուղղում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

Հետքը» մի քանի անգամ ահազանգել է, որ ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող «Մերթըլ Փրինս» կորպորացիայի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտադրական թունավոր պոչանքները  գիշերները թափվում են Ախթալա գետակ, այնտեղից էլ Դեբեդ գետը: 

Անցած տարիներին  մեզ չէր հաջողվել լուսանկարել, թե ինչպես է կոմբինատը գիշերները պոչանքները լցնում գետը: Տեղանքը լուսավորված չէ, եւ ամենուր  թունավոր պոչանքների լճակներ են, անանցանելի ավտոմեքենայի և հետիոտնի համար:

Օգոստոսի 14-ին` ժամը 18-ի սահմաններում, հեռախոսով  «Հետքին» կրկին ահազանգեցին պոչանքները լեռնահարստացման ֆաբրիկայից այդ պահին  Ախթալա գետակ լցվելու մասին:  Երեկոյան ժամը 20:00-ին ականատես եղանք  տխուր տեսարանի:

Ներկայումս «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը գտնվում է կալանավայրում, նա մեղադրվում է մանկապղծության մեջ, իսկ ընկերությունը ղեկավարում է նրա կինը` Մադլեն Թաշճյանը:

Թունավոր պոչանքները լցվում են գետը, որի ջրով ոռոգվում են Ախթալայի, Քարկոոփի, Շնողի, Ճոճկանի և Նոյեմբերյանի գյուղերի այգիները եւ բանջարանոցները:

Այս իրավիճակը տարիներ շարունակ չստեսնելու է տալիս  բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Լոռու մարզի իրավապահները, քանի որ Սերոբ Տեր-Պողոսյանը ուներ «բարձր» հովանավորներ:

Իսկ այդ վտանգավոր տարածքում, որոտեղով պոչանքներն են հոսում, մենք հանդիպեցինք Ախթալա քաղաքի բնակիչ  Գյուլնարային: Նա դույլը ձեռքին  մոշ էր քաղաքում հենց այդ վայրից:  Իսկ  հաջորդ առավոտյան սոցիալապես  անապահով այդ կինը իր հավաքած  մոշը վաճառելու է Ալավերդու շուկայում, կամ գուցե և  Ախթալայի իր հարևաններին` այդպես էլ չգիտակցելով  թունավոր պոչանքներով սնված մոշի վտանգները  մարդու առողջության համար:

Թումանյանը Ընտանիքում

Նախնիներ
Ըստ ավանդության` Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից։ 17-րդ դարի մի քանի վավերագրերում Թումանյան և Մամիկոնյան ազգանունները հիշատակվում են որպես միևնույն տոհմանուններ ։ Թումանյանի՝ 1880-90-ական թվականների նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց-Մամիկոնյան» կնքադրոշմը։ 18 տարեկանում բանաստեղծը, տոհմական ավանդությունների ու տարեցների հուշերի հիման վրա, փորձել է գրել իր նախնիների «վարքագրությունը», որը վերնագրել է «Գործք հարանց»։ Ձեռագիրը գտնվում է Թումանյանի ընտանիքի արխիվում։ Ըստ ճյուղագրության՝ պարոն Թուման-Բարխուդար-Մեհրաբ-Հովակիմ-Հովհաննես (աղա)-Ասլան (Տեր-Թադևոս)-Հովհաննես (բանաստեղծը)։
Բարխուդարի ծնողներն էին Թումանը և Գեոքչան կամ Գոգչակը, որոնց մասին Թումանյանի «Գործք հարանց»-ում տեղեկություններ չկան։ Ձեռագրում նշվում է, որ Բարխուդարի ծննդյան թվականն անհայտ է։ Հայտնի է, որ նա ամուսնացել է վաղ հասակում, սակայն կնոջ մասին և թե քանի զավակ է ունել, տեղեկություններ ևս չկան։ Բարխուդարի գերեզմանը գտնվում է Դսեղի ներքևի գերեզմանատան՝ եկեղեցու արևմտյան կողմում։
Բարխուդարի ավագ որդու անունը Մեհրապ էր, որի ծննդյան և մահվան օրերն անհայտ են[Ն 3]։ Ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր՝ Շահրուբանի հետ։ Ըստ Թումանյանի բանավոր աղբյուրների և տոհմական ավանդությունների՝ Մեհրապը անբերրիության և համաճարակ հիվանդությունների պատճառով ամբողջ ընտանիքով տեղափոխվում է Վրաստան և բնակություն հաստատում Թիֆլիսի Հավլաբար թաղամասում, այնուհետև Մուխրանում։ Համաճարակն ավարտվելուց հետո Մեհրապն ազգականների հետ վերադառնում է Դսեղ։ Մահացել է ծեր հասակում։ «Քաջերի կյանքից» պատմվածքում Թումանյանը ստեղծել է իր Մեհրապի էպիկական կերպարը։ Ըստ Թումանյանի ընտանեկան արխիվի տվյալների՝ Մեհրապը եղել է Դսեղի գյուղապետ և կոչվել է «յուզբաշի»։
Մեհրապի ավագ որդու՝ Հովակիմի[Ն 4] մասին տեղեկություններ է հաղորդում Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի»-ում։ Վեպում գրողը պատմում է Հովակիմի, նրա եղբայրների և ողջ ընտանիքի մասին։ 1826 թվականի հուլիսին Աբովյանը Թիֆլիսից վերադառնալիս է եղել Էջմիածին։ Այդ ժամանակ տեղի է ունենում պարսիկների անակնկալ հարձակումը և նա, չկարողանալով շարունակել ճանապարհը, մինչև հոկտեմբեր մնում է Լոռիում և ականատես դառնում պատերազմական գործողություններին։ Այդ ժամանակ էլ ամենայն հավանականությամբ նա տեսել է Մեհրաբ և Հովակիմ Թումանյաններին, ինչպես նաև բանաստեղծի պապին՝ Հովհաննեսին։ Ըստ պատմական վավերագրերի՝ Հովակիմ Մեհրաբյան Թումանյանցը 19-րդ դարի առաջին քառորդին Լոռու սահմաններում՝ դեպի Երևան և Ախալցխա տանող ճանապարհների վրա լեզգի ավազակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանել է ժողովրդին։ Դսեղի շրջանում Հովակիմի իշխանությունը ճանաչում է այդ ժամանակվա ռուսական կառավարությունը, որը, ցանկանալով սիրաշահել վերջինիս, պետական պաշտոն ու աստիճան է տալիս Հովակիմի որդուն՝ Հովհաննեսին (բանաստեղծի պապին)[20]։ Հովակիմը հայտնի է դառնում հատկապես 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ։
Հովակիմ Մեհրաբյան-Թումանյանցի որդին՝ Հովհաննես Հովակիմյան Թումանյանցը (Հովհաննես աղա), բանաստեղծի պապն է (1795-1868)։ 1826-1827 թվականների ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ է եղել։ Մարտական սխրագործություններով աչքի է ընկել 1827-1828 թվականների ռուս-թուրքական և 1853-1856 թվականների Արևելյան (Ղրիմի) պատերազմներում։ Առաջին սպայական աստճանն ստացել է Ախալցխայի տակ 1828 թվականի օգոստոսի 5-ի և 9-ի ճակատամարտերում ցուցաբերած արիության համար։ Նույնպիսի արիություն ցուցաբերում է Ախալքալաքի (1853) և Կյուրուկդարա գյուղի մոտ (1854) թուրքերի դեմ մղված ճակատամարտերում՝ արժանանալով ենթասպայի աստիճանի և մեդալների։ Եռանդուն մասնակցություն է ունեցել նաև Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի ճանապարհների շինարարությանը 1838-1839 թվականներին։ Հովհաննես աղան աչքի է ընկել նաև իր հայերնի Լոռիում կատարած շինարարական աշխատանքներով։ Ըստ ժամանակակիցների մեկի՝ Ծաթեր գյուղի ճանապարհը կառուցվել է Հովհաննես աղայի ջանքերով։ Ինչպես իր հայրն ու պապը՝ Հովհաննես աղան հայրենի գավառում օգտվում էր նահապետի իրավունքներով։ Ամբողջ Լոռու հայրն ու տերը, դատավորն ու դատախազը Թումանյան Հովհաննես աղան էր, որը նստում էր Լոռու կենտրոնական գյուղերից մեկում՝ Դսեղում։ Հովհաննես աղայի մասին գրել է 19-րդ դարի առաջին կեսի ժամանակագիր Վարդան արքեպիսկոպոս Օձնեցին իր «Պատմություն» գրքում։ Հովհաննես աղայի անունով Թումանյանների տոհմը կոչվել է
Ծնողներ
Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․
Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական, բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող[24]։

Տեր-Թադևոսը եղել է Դսեղի կրթական-լուսավորական գործերի նածաձեռնողն ու մասնակիցը։ Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգաբարձուների թվում[25]։ 1880-ականների սկզբներին աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին։ 1884 թվականի փետրվարի 16-ին Դսեղի թատերասերները Վարդանանց տոնի առթիվ, հօգուտ տեղի ծխական ուսումնարանի, որի հոգաբարձուներից մեկն էր Տեր-Թադևոսը, աշակերտների մասնակցությամբ ներկայացնում են Էմին Տեր-Գրիգորյանի «Խեչոյի թուզը» և Միքայել Տեր-Գրիգորյանի «Պեպոյի տկճուրը» վոդևիլները[26]։
Թումանյանի առաջին մեծ վիշտը հոր մահն է եղել։ Հոր մահից հետո նա երկար ժամանակ հիվանդացել է։ 1898 թվականի հունվարին աքսորավայր մեկնելիս այցելելով Թումանյանին՝ Իսահակյանը նրան գտնում է համակված հոր մահվան վիշտով․ բանաստեղծը նոր էր վերադարձել Դսեղից՝ հոր հուղարկավորությունից[27]։ Հոր մահվան վշտի ծանր տպավորության անդրադարձումներն են «Այն օրից, ինչ որ նրան թաղեցին․․․» (1898) և «Խորհրդավոր մեռելը» (1900) բանաստեղծությունները։ Թումանյանն իր մի քանի ստեղծագործություններում մարմնավորել է հոր կերպարը։ Մասնավորապես, «Ալեք» և «Անուշ» պոեմներում քահանաների կերպարները ստեղծելիս բանաստեղծը նկատի է ունեցել հորը։
Թումանյանի մայրը՝ Սոնան (1842-1936), ծագել է Դսեղի Քոչարյանների տոհմից։ Հայրը և պապը տոհմական հովիվներ են եղել և իրենց ամբողջ կյանքն անցկացրել սարերում[24]։ Ի հակադրություն հորը՝ մայրը գործնական ու հաշվետես է եղել։ Հայրը գոհ ու հպարտ է զգացել, որ ուներ բանաստեղծ որդի, իսկ մայրը դժգոհ է եղել որդու զբաղմունքից, որը նրա համար չէր ապահովում բարեկեցիկ կյանք։ Թումանյանի մայրը, լինելով եռանդուն, ավյունով ու կյանքով լի գեղջկուհի, ամբողջ տնտեսությունը վարել է գրեթե մենակ։ Բանաստեղծն այսպես է բնութագրել մորը․
Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը ամեն ինչ է։ Իմ մայրը սարի պախրա էր, եղջերու․․․ շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․․․ և ինչ որ սարի բան կա իմ մեջ՝ նրանիցն է․․․