ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Ֆլեշմոբ

Տերյանական

զնդան — բացատրություն

1)

զնդանի
1. Դարբնի սալ:
2. Գերանդի սրելու սալաձև հեսան:

2)

զնդանի,
1. Անձուկ՝ խավար բանտ:
2. (փոխաբերական) Մեկուսացած կյանք: Մենության խավար զնդանից կրկին ես վերադարձա հզոր ու հպարտ (Վ. Տերյան):
3. (փոխաբերական) Բռնության վայր, բռնության վրա հիմնված կյանք: Եկան այն զնդաններիդ, ուր դարեր միայն ճորտությունն էր բարբառել (Ե. Չարենց):

զնդան — ռուսերեն թարգմանություն

1) ի 1. Застенок. 2. Темница, узилище (устар. книжн.). ◊ Զնդան նետել бросить в темницу.

2) ի (բրբ.) Наковальня.

զնդան — անգլերեն թարգմանություն

1) dungeon
2) anvil

զնդան — դարձվածքներ

  1. զնդան ընկնել
  2. զնդան սպասել մեկին
  3. զնդան նետել

Փարվանա


Ասում են՝ էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե՝ էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուաց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՛ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա

խավար — բացատրություն

խավարի,
1. [գոյական] լույսի բացակայություն, բացարձակ մթություն:
2. (փոխաբերական) Հետամնացություն, տգիտություն:
3. (փոխաբերական) Տրտմություն, թախիծ, վիշտ, անհուսություն:
4. (փոխաբերական) Անհայտություն:
5. (փոխաբերական) Զազրելիություն, գարշելիություն:
6. (փոխաբերական) Խավարամոլություն:
7. [ածական] Լույսից զուրկ, մութ:
8. Տեսողությունից զուրկ, կույր:
9. (փոխաբերական) Մթագնած, ոչ պայծառ, անփայր:
10. Ոչ պարզ, աղոտ, անորոշ:
11. (փոխաբերական) Հետադիմական, խավարամոլ:
12. (փոխաբերական) Հետամնաց, տգետ: 
13. Վատ, չար:
14. (փոխաբերական) Մռայլ, անհույս, տխուր
15. (փոխաբերական) Անհայտության քողով պատված:
16. (փոխաբերական) Չարագույժ:

խավար — հոմանիշներ

գ. ա. 1. Մթություն, (հնց.) անլուսություն, անլուսաշողություն, Ոնիծ (բրբ.): 2. Մութ, մթին, լուսազուրկ, անլույս, (հնց.) լուսաղիրկ, խավարուտ, խավարչուտ, խավարչտին, խավարչական, խավարչտական: 3. Տես Հետամնացություն:

խավար — հականիշներ

լույս, լուսավոր

խավար — ռուսերեն թարգմանություն

1. գ. Мрак, темнота, потёмки. 2. գ․ Невежество. Գյուղը խավարից հանել вывести деревню из невежества. 3. ա. Мрачный, темный, беспросветный. 4. ա. Слепой. Խավար աչքեր слепые глаза. 5. գ. Беспросветность, мрак, потёмки (в душе). 6. ա. Невежественный. Խավար գյուղացի невежественный крестьянин. 7. ա. Тёмный, тусклый. Խավար անցյաւ тёмное прошлое. ◊ Խավարի ծնունդ исчадие тьмы. Մեկին ավար անել, մյուսին խավար кому пироги да пышки, а кому синяки да шишки.

խավար — անգլերեն թարգմանություն

1) obscurity,wanness,intellectual darkness
2) obscure

խավար — դարձվածքներ

  1. խավար անել
  2. խավարը գետին ընկնել
  3. խավար հագնել
  4. խավարի արբանյակ
  5. խավարի ծնունդ
  6. խավար անել մեկին
  7. խավար անել մի բան

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…

Հունվարյան նախագիծ

Նոր տարվա տոներից հետո ,լավ տրամադրությամբ մուտք գործեծինք 2020 թվականի առաջին ուսումնական շրջան։

Հունվար ամսվա ընթացքում ես հանգամանքների բերմամբ չկարողացա մասնակցել հունվարյան ճամբարային նախագծերին,Սակայն հունվարը նույնպես շատ հետաքրքիր ամիս էր, քանի որ դասընթացները շատ հետաքրքիր են։ Իսկ իմ Հունվարյան աշխատանքները կարող եք տեսնել իմ բլոգում։

Հայկական մշակույթը հելենիզմի դարաշրջան

Արևելքի երկրներում տեղական և հունական մշակույթի սերտաճմամբ ստեղծվում է միանգամայն նոր մշակույթ, որն ընդունված է կոչել հելլենիստական: «Հելլենիզմ» եզրույթը գիտական շրջանառության մեջ է դրել գերմանացի պատմաբան Յո. Դրոյզենը:

Հայաստանը նույնպես ենթարկվել է հելլենիզմի ազդեցությանը: Սակայն թե’ հունարենը և թե’ հունական մշակույթը տարածում գտան գերազանցապես արքունիքում և ավագանու շրջանում, ինչպես նաև քաղաքային բնակչության մեջ, որտեղ մեծ թիվ էին կազմում բռնագաղթեցված հույները կամ հունախոս այլազգիները: Հասարակ ժողովուրդը, ընդհակառակը, շարունակում էր պահպանել ազգային մշակույթն ու ավանդույթները՝ ազգային խառնվածքն ու դիմագիծը:

Հելլենիզմի դարաշրջանի մշակույթը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը: Հելլենիզմի դարաշրջանը Հայաստանում տևեց գրեթե վեց դար, որը բաժանվում է երկու փուլի՝ մ.թ.ա. III-I դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն՝ մ.թ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմանը:

Մեծ Հայքը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստական աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտեսական և քաղաքական կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ.թ.ա. II-I դդ.) Մեծ Հայքը դարձել է հելլենիստական խոշոր տերություն։ Ինչպես մնացյալ ազգերի, այնպես էլ հայերի շրջանում այն մեծ զարգացում է ունեցել: Ցավոք, մեզ ժամանակի շինություններից հասել է միայն Գառնիի հելլենիստական տաճարը։