Ես կարող եմ !!!

Իմ ծանոթությունը կրթահամլիրի հետ սկսվեց ճամփորդությամբ դեպի Արատես։Չեմ կարող բառերով նկարագրել տպավորություններս այդ օրերի մասին՝ նոր ծանոթություններ, նոր ընկերներ, հետաքրքիր ժամանց։ Դրան հետևեց մեր ոչ պակաս հետաքրքիր օրերը կրթահալիրում։ Այս տարվա կրթական ծրագրում ներառված էր ծանոթանալ Թումանյանի, Տերյանի,Սևակի, Չարենցի և այլ գրողների ստեղծագործական կյանքին։ կատարել ենք բազմաթիվ թարգմանություններ, վերլուծություններ, քերականական վարժություններ։ կցանկանայի առանձնացնել վերջերս կարդացած Վարդգես Պետոսյանի <Վերջին ուսուցիչը> ստեղծագործությունը, որը շատ հետաքրքիր էր և արդիական։