Ռեկրեացիոն ռեսուրսներ

Ռեկրեացիոն ռեսուրսները  հանգստի, զբոսաշրջության, առողջության բուժմանը նվիրված վայրեր են:  Կան մարդածին և բնածին ռեկրեացիոն ռեսուրսներ։ Մարդածին ռեկրեացիոն ռեսուրսներն են ՝ պատմամշակութային, հանգիտական, ճարտարապետական վայերերը:  Բնածին ռեսուրսներն այն ռեսուրսներն են, որոնք ստեղծված են բնության կողմից, այսինքն այդտեղ չկա մարդու միջամտությունը:

ՀՀ-ում տուրիզմի զարգացման նախադրյալնները

ՀՀ մեծության առումով սահմանափակ տարածքի, մի շարք բնական ռեսուրսներով (այդ թվում վառելիքային) աղքատ լինելու և 2 կողմից փակ սահմանների առկայության պայմաններում մեր տնտեսության զարգացման համար խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջությունը: Տնտեսագիտական առումով կարևոր է այն հանգամանքը, որ զբոսաշրջությունից ստացվող եկամուտներն աճում են ավելի արագ, քան զբոսաշրջիկների և այցելուների թիվը:

Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:

Թիանջի լեռներ, Չինաստան
Բորա Բորա կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա
ԷԿՈՏՈՒՐԻԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Էկոտուրերը Հայաստան դառնում են ավելի և ավելի պահանջված ուղղություն զբոսաշրջության համար: Եվ դա հասկանալի է՝ խոշոր քաղաքների բնակիչները հոգնում են մշտական իրարանցումից և վատ միջավայրից, նախընտրելով հանգստանալ հոգով և մարմնով բնության գրկում, որով կարող է հպարտանալ Հայաստանը:

Երկրի ներուժը էկոտուրիզմում շատ բարձր է՝ նա արագ զարգանում է շրջանցելով տեսարժան վայրերի հետ ծանոթացնող սովորական տուրերը: Էկոտուրերը տարբերվում են նրանով, որ ցանոթացնում են զբոսաշրջիկներին ոչ թե տեսարժան վայրերի հետ, այլ Հայաստանի բնության հետ, առաջարկում են հանգստանալ գյուղական վայրերում – եզակի հանգստի գոտիներում բնության հետ հատուկ վերաբերմունքով, որտեղ օգտագործվում են միայն էկոլոգիապես մաքուր մթերքներ և ամենինչը բնական է և տնական:

armenia2

Հայստանը հայտնի է իր մաքուր օդով, արևի առատությամբ և գեղատեսիլ վայրերով: Այստեղ կա ամեն ինչ այս զբոսաշրջության ուղղության սիրահարների համար- բնական պայմանները, անհրաժեշտ ենթակառուցվացքները, հյուրասեր բնակիչները և սպասարկման բարձր մակարդակը:

bcf7f20a72add9e257e9497c858db841

Այստեղ ակտիվ գործում և զարգանում են էկոտուրիզմի այնպիսի ենթատեսակները, ինչպիսին են սպորտայինը, արկածայինը և ակտիվը, որոնք ներառում են լեռներ բարձրանալը, երկարատև ոտքով զբոսանքները, հեծանվով ուղևորությունները և լեռնային գետերով թիավարությունը:

f_20569970

Հայաստանը իրականում նոր ուղղություն է բազմաթիվ զբոսաշրջիկների համար, որոնք արդեն այցելել են էկոտուրիզմի ամենաճանաչված վայրերը: Երկիրը ուշագրավ է նաև նրանով, որ այն ունի վեց կլիմայական գոտի, և դա այն դեպքում է՝ որ երկիրը բավականին փոքր է: Մեկ ճանապարհորդության ընթացքում զբոսաշջիկները կտեսնեն բոլորովին տարբեր ռելիեֆներ և լանդշաֆտներ, ուստի տպավորություն է ստեղծվում, որ այցը եղել է միանգամից մի քանի երկրում, այլ ոչ թե միայն մեկ:

Priroda Armenii

Բացի այդ, զբոսաշրջիկները կարող են այցելել գյուղական փոքր-հյուրանոցներ, որտեղ իրենց կհյուրասիրեն տեղում աճեցված, բնական մթերքներից պատրաստված ազգային ուտեստներ: