Աղետներ (Տիեզերական աղբ)

Ես ընտրել եմ այս թեման, քանի որ մարդը արդեն դուրս է եկել երկրի սահմաներից և աղտոտում արդեն միջգալակտիկական տարածությունները։

Տիեզերական աղբ, հասկացություն, որը ներառում է տիեզերքում գտնվող բոլոր արհեստական օբյեկտները և նրա մասերը, որոնք երբեք չեն կարող ծառայել ինչ-որ օգտակար նպատակի համար և վտանգ են ներկայացնում բոլոր գործող տիեզերական սարքավորումների, հատկապես տիեզերական կառավարվող նավերի համար: Որոշ դեպքերում այդ նավերը պարունակում են վտանգավոր (միջուկային, թունավոր) նյութեր, որոնք կարող են վտանգ հանդիսանալ նաև Երկրի համար, քանի որ այդ օբյեկտը կարող է դուրս գալ ուղեծրից և ոչ լրիվ այրվելով անցնել Երկրի մթնոլորտի պինդ շերտերը՝ մեծ վնաս հասցնելով բնակավայրերին, արդյունաբերական օբյեկտներին և այլն:

Ի սկզբանե տիեզերական աղբ նշանակում էր բնական աղբ, որը հայտնաբերվել է արեգակնային համակարգում։ Այդ աղբը ներառում էր աստերոիդները, գիսաստղերը և այդ մեծ մարմինների բեկորները՝ աստղաքարերը։ Բայց 1979 թվականին, երբ ՆԱՍԱ-ն սկսեց օրբիտալային աղբին վերաբերող ծրագիրը, տիեզերական աղբ տերմինը ներառեց նաև արհեստական օբյեկտներ՝ հրթիռների հարթակներ և արբանյակներ։ Այն ներառում է արբանյակների փակ հրթիռների հարթակների բեկորներ, որոնք առաջացել են փլուզումներից, էրոզիաներից և բախումներից։ 2006 թվականի դեկտեմբերին 5 արբանյակների բախումը նպաստում են տիեզերական աղբի ձևավորմանը։ Տիեզերական աղբը հայտնի է՝ տիեզերական թափոն և օրբիտալային աղբ անվանումներով։

Երկիր մոլորակի շրջակա տարածությունը տիեզերական աղբով խցանման խնդիրը ծագել է այն ժամանակվանից, երբ մարդկությունը տիեզերք ուղարկեց առաջին արհեստական արբանյակը 1950-ական թվականների վերջերին։ Այդ խնդիրը միջազգային մակարդակի վրա պաշտոնական կարգավիճակ ստացավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցից հետո, որը ներկայացվել է 1993 թվականի դեկտեմբերի 10-ին «Տիեզերական գործունեության ազդեցությունը շրջապատող միջավայրի վրա» անունով, որտեղ հատկապես նշվում է, որ խնդիրն ունի միջազգային, համաշխարհային կարգավիճակ և ոչ մի կոնկրետ երկրի վրա չկա որևէ խցանում, բայց տիեզերքում շատ կան այդպիսի խցանումներ, որոնք նույն բացասական ազդեցությունն են թողնում բոլոր երկրների վրա։

2016 թվականի հուլիսի 5-ի դրությամբ, ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը հետևում էր Երկրի ուղեծրի վրա գտնվող ընդհանուր առմամբ 17852 արհեստական օբյեկտի, դրանցից 1419-ը գործող արբանյակներ են։ Սակայն այս օբյեկտները բավականին մեծ են և նրանց հեշտ է հետևել։ 2013 թվականի դրությամբ գնահատվել է, որ 170 միլիոնից ավելի աղբ գոյություն ունի Երկրի ուղեծրում, որոնք փոքր են 1 սմ-ից, մոտավորապես 670,000 աղբ, որոնց չափերը հասնում են 1-10 սմ-ի և շուրջ 29,000 համեմատ ավելի մեծ չափերի թափոններ։ Տիեզերանավերի համար վտանգ է ներկայացնում բեկորների հետ բախումները։ Այդ բեկորները կարող են վնաս հասցնել այն սարքավորումներին, որոնք չունեն բալիստիկ վահան՝ արևային վահանակներին, օպտիկային, աստղադիտակներին և այլնին:

Երկրի ուղեծրից 2000 կմ ներքև աստղաքարերը ավելի պինդ են քան տիեզերական թափոնները: Այդտեղ գտնվող տիեզերական աղբի մեծամասնությունը կազմում է հրթիռների հարթակների փոշին, մակերևույթային էրոզիայի ենթարկված բեկորներ՝ միջուկային հզորությամբ արբանյակներ: Համեմատության համար նշենք, որ Միջազգային տիեզերական կայանը գտնվում է 300-400 կմ բարձրության վրա, իսկ 2009 թվականի արբանյակների բախումը և 2007 թվականի հակաթույնային թեստի փորձարկումը տեղի է ունեցել 800-900 կմ բարձրության վրա: Միջազգային տիեզերական կայանը (ՄՏԿ-ն) ունի պաշտպանիչ շերտեր, սակայն մանևրելու միջոցով 1/10,000-ի հավանականությամբ կարելի է խուսափել բախումներից:

Կեսլերյան սինդրոմը բնութագրում է բախումների շղթայական ռեակցիան, որի պատճառով բեկորների քանակը մեծանում է։ Դա կարող է բերել նրան, որ արդեն շահագործման չենթակա արբանյակները կամ նրանց մնացորդները շարքից դուրս կբերեն շահագործման ենթակա տարբեր սարքավորումներ։ Տիեզերական ոլորտում որոշ մասնագետներ իրականացնում են ինչ-որ միջոցներ տիեզերական աղբի նվազեցման կամ հեռացման համար։

Տիեզերքի տեխնածին աղտոտման ինտենսիվության նվազեցման անհրաժեշտությունը հասկանալի է դառնում ապագայում տիեզերքի նվաճման հնարավոր սցենարները դիտարկելիս: Գոյություն ունեն գնահատականներ, այսպես կոչված «կասկադային ազդեցություն», որը միջնաժամկետ հեռանկարում կարող է առաջանալ երկու օբյեկտների կամ տիեզերական աղբի մասնիկների միջև բախման ժամանակ: Ցածր ուղեծրային միջավայրում գոյություն ունեցող խցանումների էքստրոպոլյացիայի ժամանակ, նույնիսկ հաշվի առնելով ուղեծրային պայթյունների նվազեցման (42% ամբողջ տիեզերական աղբի) և այլ միջոցառումներ, որոնք կիջեցնեն տեխնոգեն խցանումները, այդ ազդեցությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում բերել աղետալի տիեզերական աղբի մեծացմանը ցածր ուղեծրային մակարդակում: Ենթադրվում է, որ «2055 թվականից հետո մարդկության տիեզերական գործունեության մնացորդների ինքնաբազմացման գործընթացը կդառնա լուրջ խնդիր»: Այդ բեկորները կարող են վնասել տիեզերանավի այնպիսի կարևոր սարքավորումներ, որոնք չեն կարող ծածկվել բալիստիկ վահանով (արեգակնային վահանակները, օպտիկայի վահանակենրը, աստղադիտակները և այլն)։

Կոմիտաս

Այս բանաստեղծությունը ինձ շատ դուր եկավ: Հեղինակը պատկերացնում էր, թե իր սիրած աղջիկը ինչ է երազում տեսնում: Ինքը և իր սիրելին առաջին անգամ իրար տեսնում են սիրո ծովի մոտ, աղջիկը այնքան է սիրելի Կոմիտասին իր սերը նմանվել է սարի:
Ինձ դուր եկավ հետևյալ հատվածը՝
Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։
Այս հատվածում նա ասում էր, որ իր սիրելիին ամեն տեղ որոնել է, բայց այս ամենը իրականում եղել է երազ:

Վարդապետի Լռությունը». Ֆիլմի վերլուծություն

Դիտեցի՝ <<Վարդապետի լռությունը>> ֆիլմը, որը շատ տպավորիչ էր: <<Վարդապետի Լռությունը>> Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմ է, որի սցենարիստը և պրոդյուսերը է Վիգեն Չալդրանյանն է: Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին: Ֆիլմի վերանագիրը շատ հետաքրքիր էր, և ֆիլմի շնորհիվ նորովին բացահայտեցի Կոմիտասին և շատ կարևոր փաստեր իմացա նրա կյանքի մասին: Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է: Ըստ պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում Կոմիտասի կյանքի վերջին տարիների առեղծվածը: Էդգար Նովենցը ժամանակակից ճանաչված գրող է, որը <<Վարդապետի լռությունը>> վերնագրով վեպ է գրում Կոմիտասի մասին: Այսինքն՝ ֆիլմի գլխավոր հերոսը Նովենցն է, իսկ նրա վեպի գլխավոր հերոսը՝ Կոմիտասը: Նա գիրք է գրում Կոմիտասի կյանքի վերջին տարիների մասին ու ուզում է ոչ միայն պարզել, թե ինչու է Կոմիտասը լռության մեջ ապրել, այլև ինչու է այսօրվա Հայաստանի կյանքը ոչ լիարժեք: Նովենցը անգամ դառնում է հոգեբուժարանում բուժվողներից մեկը, որպեսզի հասկանա ու զգա 20 տարի ֆրանսիական հոգեբուժարանում մեկուսացված ու լռության մեջ ապրող Կոմիտասի հոգեվիճակը: Նա մտերմանում է Սոնայի հետ, գնում է երևանյան հոգեբուժարանում լռակյաց ապրող մի այլ ծերուկի, որը լսելով Կոմիտաս՝ ապաքինվում է:
Հայտնի է, որ Կոմիտասին 1915 թվականին միշտ մղձավանջային երազ է հետապնդել: Այդ երազը նա իր ընկերոջը՝ Չիթունուն է պատմել: Ասում էր. <<Ես հազարավոր հայ երեխաների եմ տեսնում բլրի վրա, որոնք ձեռքները երկինք պարզած՝ <<Առավոտ լուսո>> են երգում>>: Հետո են հասկացել, որ Կոմիտասը 15 թվականի Եղեռնն է կանխատեսել:
Ֆիլմի հերոսն ասում է. <<Կոմիտասը լռեց, որ աշխարհը մի օր խոսի, և այսօր աշխարհը խոսում է…>>:
Կոմիտասի մասին ֆիլմը հնարավորություն է տալիս տեղափոխվելու 1915 թ․ և վերապրելու այն զգացողությունները, ինչը պատճառ է դարձել Կոմիտաս վարդապետի լռության, և իր մեջ ամփոփվելու համար, ինչպես նաև հասկանալու ցեղասպանության ողջ դաժանությունն:
Իսկապես շատ տպավորիչ ֆիլմ էր, այնքան թախծոտ էր, որ անգամ սիրտս լցվեց…