Համանուն և հարանուն

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

Նա երկու օր ավել աշխատեց։ շատ աշխատեց
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։ մաքրելու ավել
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։ յուղեց դետալները
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։ բանջարեղենը տապակեց յուղով
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով: զգեստ պատրաստող
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։ կարող, աշխատող
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։ սկսեց ժայթքում
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։ թղվացքի մեջ չամիչներ կային
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։ երբ գնդակը դարպասում է
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։ երբ ջուրը ոչ սառն է ոչ տաք

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ-շենքի բարձր հարկ, վճարել հարկ
2. ավել գնել-մաքրելու ավել, շատ գտնել
3. ոչխարի հոտ-հոտ, ոչխարհի խումբ
4. մետաքսի կտոր-զգեստի հումք,
5. Նա ջրում է-ջրի մեջ է, ջրում է ինչ-որ բան
6. Նա գնում է-գտնել ինչ-որ բան, գնում է տուն
7. Խավարում է-արև խավարում է

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

Կաթի սերը Արմենը չէր սիրում: Սերը ամենահաճելի զգացմունքն է

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

Նա սխալ էր կետադրել: Ջրային կետը զարմացրեց մեզ:
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)

Քանոնվ նա ուղիղ գծեր էր քաշում: Քույրս քանոն է կարողանում նվագել
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)

Մարմնովս դող է անցնում, երբ նրա անունն եմ լսում: Անիվի դողը շատ գեղեցիկ է:
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)

Նրա տոնը ինձ դուր չեկավ: Նա այդ տոնը նշում է իր ընկերների հետ:

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

Վրեժ Իսպիրյան

(Թանկագին հյուրը)

Պատմությունը գլխավոր հերոսի կյանքի մասին էր: Նա ծնվել էր Արեքիպան քաղաքում, նա շատ երկրներում էր ապրել: Հերոսը վերհիշում էր իր ապրած կյանքը, հուշերում պահպանվել են ոչ այնքան իր կատարած արարքները կամ ճանաչած մարդիկ, որքան այն գրքերը, որոնք նա կարդացել էր: Նա պատմում էր, թե ինչ գրքեր էր ընթերցել, կարծում եմ՝ հերոսը եղել է խելացի և բանիմաց, քանի որ մեծ քանակով գրքեր էր կարդացել: Հետևում էր ֆուտբոլային թիմերի խաղերին: Նա շատ էր սիրում իր ծննդավայրը, արտերկրում ապրելը խորացրել էր իր հայրենասիրությունը: Նա հիշում էր իրենց երկրում կատարվող իրադարձությունները:
Պատմվածքից ես հասկացա, որ մեր հերոսը զարգացած և կրթված անձնավորություն է, նրա կյանքում եղել են նաև դժվարին պահեր, երբ ապրել է ուրիշ երկրում: Տարբեր երկրներում ընկերացավ իր տարեկից մի խումբ տղաների և աղջիկների հետ, որոնց հետ կիսեց իր պատանեկության տարիները: Նա ծնողների կարծիքին դեմ գնաց, և ընդունվեց Սան Մարկոսի համալսարան` իրավաբանություն և հումանիտար գիտություններ սովորելու, որ լուծի իր ֆինանսի խնդիրը: Ռազմական վարժարանն նրան սովորեցրեց դառնալ ավելի կայուն և հաջողակ մարդ, հաղթահարելով կյանքի դժվարությունները

Մակբայ

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

  1. Ապրիլյան պատերազմին հերոսաբար ընկան շատ քաջեր:
  2. Անձրևից հետո փողոցները մասամբ թաց էին:
  3. Փոքր-ինչ դժվար էր հաղթահարել Արագածի բարձունքը բայց մենք կարողացանք:
  4. Դեկտեմբերի 31 ին ամենուրեք հնչում էր ամանօրյա բարի երգեր:
  5. Երբ աշխատանքը լիովին ավարտեցինք արդեն մթնել էր:

Ինչ է մակբայը՝ https://yelenasargsyanblog.wordpress.com/2019/02/13/%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A2%D5%A1%D5%B5/

Կապ

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար (սեռական) մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար (հայցական,տրական) մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ (սեռական), ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ (սեռական) օրհասական կռվի մեջ (սեռական) անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։


1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Ինչ է կապը ՝ https://yelenasargsyanblog.wordpress.com/2019/02/13/%D5%AF%D5%A1%D5%BA/