Ալեքսանդրապոլ

Կյանքում էս ամենն է հիշվելու: Հենց նմանատիպ ճամփորդական հուշերն են ուղեկցելու մեզ կյանքի ընթացքում։
Մտքերս մի տեղում հավաքելն ու զգացածս տեսածիս հետ նկարագրելն ինձ համար միշտ բարդ է եղել: Շատ եմ ճամփորդում, բայց դրանք միմյանց հետ համեմատել միշտ դժվարանում եմ, որովհետև յուրովի գեղեցիկ, տպավորիչ ու հիշարժան է դրանցից ամեն մեկը: Այս անգամ պետք է  Գյումրին բացահայտեինք, ու դա մեզ մոտ ստացվեց: Յուրովի գեղեցիկ ու կոլորիտային քաղաքը տարվա բոլոր եղանակներին ջերմ ու գրկաբաց է ընդունում իր հյուրերին: Լինի ցրտաշունչ ձմեռ, թե շոգ ու փայլուն ամառ: Ես այս ճամփորդությունը վստահորեն կարող եմ դասել հաջողվածների շարքին: Չլինելով նման անցածներից ոչ մեկին, այս ճամփորդությունը յուրովի հետաքրքիր էր: Եթե հնարավորություն ունենայի որևէ փոփոխություն անելու ճամփորդության մեջ, ապա կերկարացնեի օրերը, որովհետև մեզ հատկացված մեկ օրը անցավ մեկ ժամի պես։Ճամփորդության մասնակիցների մասին խոսելով կասեմ, որ նրանցից ամենը ուներ իր տեղը, և վերջինիս բացակայության դեպքում դժվար կլիներ պատկերացնել  ճանապարհը դեպի խորհրդավոր Գյումրի։ Իսկ ես ունեմ մե՜ծ ցանկություն, այս խմբով կրկին ճամփորդելու: Քանզի նրանցից յուրաքանչյուրը մի մեծ ընտանիքի փոքր օղակ է: