Լոռվա բարբառ

«Մայրենի լեզվի օրեր» Նախագիծ

Հայերենի բարբառները ճյուղավորվել են որոշակի տարածքում, այդ պատճառով տարածքներում ձևավորվել են տեղանքին պատկանող բարբառներ։ Լոռվա բարբառով մինչ օրս խոսում են Լոռիի քաղաքներում։ Անգամ առօրյա-խոսակցական բառապաշարի մեջ հանդիպում են բառեր, որոնք չգիտակցելով վերցված են լոռեցիների բարբառից։ Լոռվա բարբառը լսած կլինեք հումորների մեջ, ժողովրդական հեքիաթներում, նաև կհանդիպեք հայ գրողների ստեղծագործություններում։ Լոռվա բարբառով է ստեղծագործել հայ գրող Հովհաննես Թումանյանը, ով ծնվել է Լոռիում և խոսել է լոռվա բարբառով։ Լոռվա բարբառով է գրված շատերիս ծանոթ Հ․ Թումանյանի “Գիքոր” պատմվածքը։ Բարբառային բառերի բացատրությունները կարող եք գտնել “Հ․ Թումանյանի գեղարվեստական երկերի բառարան”։

Լոռվա բարբառով բառերի բացատրություն՝

Կացի- կանգնիր

Նարդիվան- աստիճան

Հանդ- դաշտ

Մտիկ անել- նայել

Մի զադ էլ կա ոչ- ոչ մի բան էլ չկա

Մորմոնջ- մրջյուն

Թեզ արա- արագացրու:

Հրայր Դժողք

Հրայր Դժոխքը նույն վերաբերմունքն ուներ նաև Ռուսաստանի նկատմամբ. «Վստա՛հ եղեք,- գրում է նա,- որ գիշեր ու ցերեկ անքուն շրջում եմ. Եթե գտնեմ մի փոքր հարմարություն, անդադար պիտի գործեմ, մինչև վերջին շունչս: Եթե գիտենամ, որ այս ժողովրդի արյունն իզուր պիտի կորչի և այդ Արջը (Ռուսաստանը) պիտի գրավի, ավելի գերադասելի եմ համարում այնպես խառնել, որ մի հայ չմնա կողմերս, քան թողնվեն գերի այդ Արջին»: