Անտուան դը Սենտ Էկզյուպերիի “Աղոթք” ստեղծագործությունը իր ցանկությունների մասին է։ Նա գրում է իր Աստծուց իր ցանկությունների մասին։ Նա չէր ցանկանում ստանալ այն ամենն ինչ ուզում էր։ Դրա փոխարեն խնդրում էր, որ ուժ ունենա հաղթահարել դժվարություններն ու ինքնուրույն ձեռք բերել այն ինչ ուզում է։ Նա ուզում է սովորել ճիշտ ժամանակին տիրապետել, ունենալ զսպվածություն և այլ շատ բաներ, որոնք ամեն մարդ պետք է ունենա։ “Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել։ Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի։ Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ”։ Իր ցանկությունների շուրջ կարելի է երկար մտածել և վերլուծել դրանք։ Ես կարծում եմ, որ նրա ցանկությունները մեզ ոչ ոք չի կարող տա, և դրանք ամեն անձ պետք է գտնի իր մեջ։ Իր իղձերը պարզապես երազանքներ չէին, այլ այն էր, ինչ պետք է հասկանալ երազանքներն իրականացնելու համար։
Месяц: Март 2021
Հյուսիսի շունչը…
Լոռվա հարազատ դարձած ճանապարհը կարոտով ու հանդիմպան սպասումով էինք թողել անորոշ ժամանակով… Մենք ճամփորդական երկար դադարից հետո կրկին հյուսիսում էինք: Այն հյուսիսում, որի Դեբեդն ու վանքերը, լեռներն ու ճանապարհները մեր հոգիները ջերմությամբ լցրեցին, ստիպեցին ընկղմվել օդի պարզության մեջ ու զգալ լեռներից փչող սառը օդը մարմնի ողջ բջիջներով: Ալավերդին իմ այցելած ամենա կոլորիտային և լքված քաղաքներից մեկն է, իսկ քաղաքի ընդհանուր պատկերը ինձ հիշեցրեց նկարչի անավարտ գլուխգործոց, քանզի աննման գեղեցկություն ունեցող քաղաքը զրկված էր գունային խաղից և ամեն ինչ այնքան սառն էր ու լքված, որ ասես մարդկությունը լքել էր այդ տարածքը հազարամյակներ առաջ: Միայն մարդկանց անկեղծ ժպիտներն էին գույներ հաղորդում այդ մելամաղձոտ և սառը քաղաքին:Ճամփորդելը իմ տարերքն է, ուղղությունը էական չէ, կարևոր է պահի զգացումն ու ակնթարթների վայելումը, գիտակցումը, որ մի քանի օր անց էս պահերն էլ են հուշանալու ու համալրվելու ճամփորդական հուշերիս օրագրում: Որոշել եմ ոչ մի հեռուն տանող ուղղություն բաց չթողնել, որովհետև հենց ճանապարհներին ստեղծած հուշերն են ուղեկցելու ինձ կյանքիս ողջ հետագա ընթացքում, ու ժպտալու առիթ դառնալու, կյանքիս անգույն օրերը գունավորելու:


Հայաստանի անկախության հռչակագիր
Հայաստանի անկախության հռչակագիր, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։
| 1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը։2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները։3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին։4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը։ Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո։ Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից։5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը։ Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը։ Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ։6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է։ Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով։ Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք։8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ։9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում։10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ։11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար։ |
Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ՝
Վահան Տերյան «Նամակ Մարթա Միսկարյանին»
Վահան Տերյանն այս նամակում գրում է սիրո մասին։ Ավելի հստակ, նա խոսում է մարդու մեջ թաքնված սիրո, և դրա կարևորության մասին։ Թե ինչ արդյունք է ունենում սրտի և ուղեղի աշխատանքը։ Մարդկանց մտքում ձևավորվում են հանգամանքներ, որոնք հաճախ խանգարում են մեզ, և սահմանափակում մեր հնարավորությունները։ “Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ” գրում է նա նամակում։ Մեր դիմաց սահմաններ դնողը մենք ենք։ Գեր մտածում ենք ամեն բանի շուրջ, արդյունքում կորցնում ենք այն՝ ինչ կարող էինք ունենալ։ Տերյանի հոգում արդեն աշուն էր, իր հոգին քարացել էր, որովհետև նա ուներ զգացմունքներ, որոնք չէր կարողանում արտհայտել։ Արդյունքում դրանք իրեն ցավ էին պատճառում, զրկում էին նրան սիրելու և սիրված լինելու հնարավորությունից։ Նա տխրում էր, որովհետև իր մեջ կուտակված սերը չէր կարողանում տալ իր սիրած կնոջը, իսկ սերը վերածվում էր տաղտկալի կարոտի։
Հայոց ցեղասպանության ճանաչում
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայըպետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք դատապարտում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ն երեք անգամ (1916,1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունըհանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայերենն իր երկու ճյուղերով՝ արևելահայերեն և արևմտահայերեն
“Մայների լեզվի օրեր”
Հայ մշակույթը հարուստ է իր տերմինական անցյալով։ Արևմտահայերենն ու արևելահայերենը ժամանակակից հայերենի երկու ճյուղերից են։ Արևմտահայերենով խոսում է սփյուռքահայության մեծ մասը։ Արևմտահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբերում։ Այն հիմնված է Թուրքիայի հայության բարբառի վրա։ Արևմտահայերենի հնչյունական համակարգը զգալիորեն տարբերվում է արևելահայերենից։ Արևելահայերենը ձևավորվել է 19-րդ դարի սկզբում։ Արևելահայերենը ժամանակակից աշխարհաբար հայերենն է, որով խոսում է Հարավային Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի և Իրանի հայությունը։ Գրաբարը փոխարինեցին արևելահայերենով, և սկսեցին զարգացնել և ընդունեցին որպես պաշտոնական գրական լեզու։ Արևմտահայերենն ու արևմտահայերենը ունեն նույն հիմքը՝ գրաբարը։ Սակայն իրարից տարբերվում են որոշ տերմինոլոգիական տարրերով։ Արևելահայերենի հիմքում ընկած է Արարատյան բարբառը, արևմտահայերենի հիմքում՝ Պոլսի բարբառը։ Արևելահայերենն ավելի մոտ է գրաբարին իր բառապաշարով և հնչյունական կողմով, արևմտահայերենը հեռու է գրաբարից արտասանությամբ, սակայն բառապաշարով և ձևաբանությամբ նման է։