Հողմաշարժիչներ

Հողմաշարժիչներ, հողմատուրբիններ, հողմաղացներ, քամու ուժով աշխատող շարժիչներ, որի շնորհիվ քամուց ստացված կինետիկ էներգիան վերածվում է էլեկտրաէներգիայի։ Մեծ նշանակություն ունեն մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հարցում։\

Հողմաշարժիչները տալիս են թանկ բայց էկոլոգիապես մաքուր էներգիա, հողմաշարժիչները չեն արտանետում գազեր զերծ են ռադիացիա արտանետելու վտանգից և պայթյունից, որը շատ կարեվոր է երկրի էկոլոգիական վիճակի որոշ չափով բարելավման համար։

Հողմաղաց

Հողմաղաց, աերոդինամիկականմեխանիզմ, որը մեխանիկական աշխատանք է կատարում քամու էներգիայի միջոցով։ Առաջին հողմաղացները ի հայտ են եկել ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և եղել են մարդու ստեղծած առաջին մեխանիկական շարժիչները։

Երկար ժամանակ հողմաղացները ջրաղացների հետ մեկտեղ միակ մեքենաներն էին, որոնք մարդկությունն օգտագործում էր։ Հետևաբար, այդ մեխանիզմներն օգտագործվում էին տարբեր նպատակներով։

Լոռի բերդը

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 — 1020 թվականներին։Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա: Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 — 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք: 

Լոռիում 1966 թվականից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք` մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով: Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան  (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ:

Լոռվա բերդը աշխարհում միակ բերդն է որի լայնությոնը հասնում է 20 մետրի որոշ վարկածներով  պարիսպը սկզբում ունեցել է մի քանի մետր երկարություն և ամեն նոր արքա ավելացրել է ևս մի քանի մետր այդպես ել առաջացել է 20 մետր լայնությամբ պարիսպը,նրա յուրահատկություներից է նաև 200 մ երկարությամբ գաղթուղին վորի օգնւտյամբ հնարավոր է եղել բերդը պահել անառիկ որի տեղը մինջ այսոր անհայտ է։Լոռվա բերդի տարացքում է հայտնաբերբել աշխարհի ամենահնագույն մարդու գանգը։Բերդից ոչ հեռու Մերձավան գյուղի տարածքում հայտնաբերվել է 1․900․000 տարի առաջվա քարե գործիքներ դա ապացուցում է, որ այս տարացքը կարող է լինել նախնամարդու բնօրրանը։Բերդի տարածքում գտնվել է նաև խմորից պատրաստված կնիք վորով ել հաստատվել է վոր տարածքը ապրելավայր է եղել արդեն 5000 տարի առաջ։Լոռվա բերդի պարիսպներից առաջ եղել են խանդակներ որոնք խոչնդոտել են թշնամու պարիսպներին մոտենալու փորձերը։Լոռվա բերդի տարացքւմ հայտնաբերվել է 11-րդ դարի բաղնիք որը ունեցել է այդ ժամանակհատվացի համար ունիկալ կառուցվացք, կաղնե փողրակներով  ջուրը լցվել է գրանիտե տարաների մեջ որը տաքացվել է գետնի տակ անցնող բոցով ու ծխով որոշ տեղեկությունների համաձայն բաղնիքը 6 օր աշխատել է տղամարդկանց  և 1 օր կանանց համար, ավելին փողրակները տարվել են ամբողջ քաղաքով դա նշանակում է որ, 11-րդ դարում քաղաքը ունեցել է ջրամատակարարում։Լոռվա բերդը շրջապատվաց է եղել կիրճերով  որը մեկ ծայրից մյուսը ունեցել է 215մ երկարուտյուն որը, անհախթահարելի է եղել թշնամիների համար հարձակումը հնարավոր է եղել միայն ճակատից հենց այդտեղ է եղել աշխարհում նմանը չունեցող պարիսպը իսկ գաղտնուղու օգնությամբ հնարավոր է եղել դւրս հարձակվել թիկունքից հենց այդ է եղել բերդի անառիկության պատճառը։