Նորից նույն քաղաքը, նույն հարազատ դարձած մարդիկ բերեցին իրենց հետ անցած գնացած հաճելի հիշողություներ, նոր ապրումներ:
Կյանքը շատ եմ սիրում, չափից դուրս շատ: Ճանապարհներ, լեռներ, վանքեր գյուղեր, հին քաղաքներ, մի խոսքով՝ ապրելակերպիս անդավաճան մասնիկը: Ճամփորդելը տարերքս է, երևի արդեն կռահել եք: Նույն ուղղությամբ կարող եմ շատ անգամներ գնալ, բայց յուրաքանչյուրը որպես առաջինը: Ճանապարհներին ստեղծված հուշերն ամենլավն են, ապրեցնողն ու իրականը: Ցավը, դառնությունը, կյանքի վատ դրվագները մոռացվում են և մնում է միայն լավը, բարին, դրական հիշողոությունները: Գիտե՞ք, կյանքը կառուցվում է հենց այդ բարի հիշողությունների հիման վրա:Էլի Լոռի…
Լոռին ուրիշ է, էն Լոռին՝ որի մասին բազում լեգենդներ կան գրված, որտեղ շատ սեր կա, այնքան, որ կարոտով թողեց, ստիպեց կրկին վերադառնալ: Ուրիշ է իր Հնեվանքով, Լոռվա բերդով, Ցից քարով, Վարդաբլուրի լճերով, Ձորագետով… կարող եմ անդադար թվարկել: Լոռին ստիպեց ևս մեկ անգամ՞ագահորեն շնչել լեռներից փչող սառը օդը ու ջերմանալ արևի տաք շողերով, վայելել Դեբեդի խոսուն լռությունը, զգալ վանքերում տիրող խաղաղությունը: