ԱՄՆ Ռոչեսթերի համալսարանի գիտնականները պարզել են, որ մթնոլորտում մեթանի քանակը խստագույնս քիչ է ներկայացվում, ուսումնասիրության արդյունքների մասին հայտնում է Phys.org կայքը: Պարզվել է, որ մթնոլորտ արտանետված ջերմոցային գազերի քանակը շատ ավելին է:
Գիտնականներն ուսումնասիրել են Գրենլանդիա կղզուց բերված սառույցի նմուշներն ու պարզել, թե որքան է Երկրի մթնոլորտում 200 տարի առաջ եղել ածխածին-14-ի իզոտոպների քանակը: Պարզվել է, որ ժամանակակից աշխարհում մեթանի արտանետումները նախորդ հաշվարկները գերազանցում են 25-40%-ով: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ եթե մինչև 1870 թվականը գրեթե ամբողջ մեթանը կենսաբանական ծագում է ունեցել, ապա այժմ դրանք վառելիքների այրման պատճառով առաջացած անթրոպոգեն արտանետումներ են:
Մեթանը գլոբալ տաքացմանը և կլիմայի փոփոխությանը «մասնակից» երկու գազերից մեկն է: Այն միջավայրի վրա համեմատաբար ավելի քիչ ազդեցություն ունի, քան ածխաթթու գազը, սակայն դրա կրճատումը կարող է նպաստել գլոբալ տաքացման դեմ պայքարին:
Գիտնականներն ուսումնասիրել են Գրենլանդիա կղզուց բերված սառույցի նմուշներն ու պարզել, թե որքան է Երկրի մթնոլորտում 200 տարի առաջ եղել ածխածին-14-ի իզոտոպների քանակը: Պարզվել է, որ ժամանակակից աշխարհում մեթանի արտանետումները նախորդ հաշվարկները գերազանցում են 25-40%-ով: Միևնույն ժամանակ գիտնականները նշում են, որ եթե մինչև 1870 թվականը գրեթե ամբողջ մեթանը կենսաբանական ծագում է ունեցել, ապա այժմ դրանք վառելիքների այրման պատճառով առաջացած անթրոպոգեն արտանետումներ են:
Նյութը վերցված է՝ tert.am կայքից
Վելուծություն
Մեթան գազը 1870թ-ից հետո 25-40%-ով ավելացել է մթնոլորտում, քանի որ կտրուկ շատացել են գործարանները և մեքենաները եթե մեքենաների դեպքում հարցը փորձում են լուծել, շուկա մցնելով ավելի էկոլոգիապես քիչ վնաս հասցնող մեքենաներ,գործարանները գնալով ավելի են շատանում մի կողմից դա օգնում է էկոնոմիկաին բայց չի կարելի մոռանալ նաև եկոլոգիաի մասին և իմ կարծիքով պետք է հաստատել օրենք որով ցանկացաց գործարան պետք է օգտագործի ֆիլտրեր որը մասամբ կընդատի այրման ընդացքում առաջացաց գազերի քանակը։