Պահանջարկը համաճարակների ժամանակ

Համաճարակների ժամանակ մարդկանց անտեղյակության պատճառով պահանջարկը առաջին անհրաժեշտության ապրանքների,սննդի, դեղամիջոցների հանդեպ կտրուկ աճում է։ Այս օրերին կարելի է նկատել կապված Կորոնավիրուսի համաճարակի հետ, որ մադիկ գնում են մեծ քանակով սնունդ, հիգիենայի պարագաներ, տարբեր տիպի հակամանրէային միջոցներ, դիմակներ։

Պահանջարկի օրենք

Պահանջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը մեծացնում է պահանջարկը և հակառակը․ գնի և պահանջարկի միջև գործում է հակադարձ կամ բացասական կապ, որն անվանում են պահանջարկի օրենք։ Օրենքի հիմքում ընկած է՝

  • Մարդիկ իրենց սովոր արդյունքից շատ գնում են միայն ապրանքի էժան լինելու դեպքում։ Բարձր գինը թուլացնում, իսկ ցածր գինն ուժեղացնում է գնում կատարելու գնորդի ցանկությունը․ գինը գնորդի համար խոչընդոտ է, որը խանգարում է նրան գնում կատարել։ Ինչքան մեծ է խոչընդոտը, այնքան քիչ ապրանք են գնում և հակառակը։
  • Տվյալ արդյունքի հաջորդական միավորները բերում են ավելի պակաս բավարարվածություն․ սպառողներն արդյունքի լրացուցիչ քանակություններ կգնեն այն դեպքում, երբ դրանց գինն իջնի։
  • Գործում է եկամտի էֆեկտը։ Եկամտի կրճատումը տանում է ծախսերի կրճատման։ Փողի նախկին գումարով կարելի է գնել տվյալ արդյունքի ավելի մեծ քանակություն, առանց այլընտրանքային ապրանքներից հրաժարվելու։ Մի ապրանքի գնի իջեցման շնորհիվ խնայված գումարով հնարավորություն է առաջանում ավելացնել մյուս ապրանքների պահանջարկը։
  • Պահանջարկի օրենքն ունի նաև փոխարինման էֆեկտ, այն ենթադրում է, որ ավելի ցածր գնի դեպքում խթանվում է մարդկանց ավելի էժան ապրանքներ գնելու ցանկությունը՝ նմանատիպ այն ապրանքների փոխարեն, որոնք այդ ժամանակ համեմատաբար թանկ են։